Հայտնել ենք, որ նոյեմբերի 15-ին Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում Բերդի բնակիչ , 1977թ. ծնված Արման Ահարոնյանը դանակահարել է սահմանամերձ Պառավաքար գյուղի բնակիչ, 1985թ. ծնված Գագիկ Բոզինյանին:
Վիրավորը Բերդի բժշկական կենտրոն է տեղափոխվել որովայնի կողմնային պատի թափանցող, կտրած-ծակած վերքով, բարակ աղիքի բազմաթիվ միջանցիկ վնասվածքներով, ներքին եւ արտաքին արյունահոսությամբ:
Բերդի ԲԿ-ում նրա վիրահատությունը կատարել են ԲԿ-ի տնօրեն Արմեն Մարդանյանը եւ վիրաբուժական բաժանմունքի վարիչ Վահագն Աթոյանը: Բերդի ԲԿ-ից տեղեկացանք, որ նոյեմբերի 16-ին Գագիկ Բոզինյանը տեղափոխվել է ընդհանուր հիվանդասենյակ:
Իրավապահներից ստացված տեղեկություններով`դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ի մասի հատկանիշներով: Դանակահարության պատճառը միջանձնային հարաբերություններում առկա խնդիրն է եղել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ