Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Սարգսյանը հիշեցրել է չծառայածների մասին նամակը՝ «Պատժել կարող են բոլորը, իսկ ներել՝ միայն արքաները»

Նոյեմբեր 16,2017 17:23

ԱԺ նիստում «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծն է քննարկվում եւ ուշագրավ է, որ մի քանի պատգամավորներ՝ Արտակ Զեյնալյանը, Վարդան Բոստանջյանը, Սերգեյ Բագրատյանը առաջարկում էին ընդհանրապես վճարը հանել եւ թույլ տալ, որ բանակից խուսափած 27 տարեկանները մտնեն հայրենիք՝ ազատվելով քրեական հետապնդումից:

Արտակ Զեյնալյանն իր ելույթում ասաց, որ տարօրինակ է, երբ պարտքը հայրենիքի նկատմամբ նայում են միայն բանակում ծառայելով, բայց երիտասարդը միայն այդ երկու տարով չի, որ արժեք է մեզ համար. «Նրա ներկայությունը, Հայաստանում ապրելը, ուղղակի ոտքերով կանգնած մնալը այս հողի վրա արժեք է»:

Ըստ Զեյնալյանի, եթե ՀՀ-ն իր պոզիտիվ պարտավորությունը կատարեր, 10 հազարից ավելի երիտասարդների նկատմամբ պետք է հետախուզում հայտարարեր, բռներ, բերեր, բանտերում փակեր: Բայց սա միայն իրավական խնդիր չի, սա բարոյական խնդիր է՝ մենք ի՞նչ ուղերձ ենք հղում այս մարդկանց:

Արտակ Զեյնալյանը հիշեց, որ Վազգեն Սպարապետին դեռեւս 90-ականներին գրություն էր գրել այս թեմայով. «Միջնորդել էի ինչ-որ մեկին ներելու վերաբերյալ: Այս հանձնաժողովը եղել է նաեւ 90-ականներին: Հետո մի անգամ Վազգեն Սպարապետն ինձ ասաց՝ նամակի վերջում գրել էիր՝ պատժել կարող են բոլորը, իսկ ներել՝ միայն արքաները: Ես կարծում եմ, մենք պետք է այս գումարը գոնե առնվազն այսքանը թողնենք եւ ավելի ճիշտ կլինի, որ ընդհանրապես գումարը հանենք, մարդիկ կարողանան վերադառնան Հայաստան եւ հայրենիքում ապրեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930