Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարգելիներս, 10-րդ, 11-րդ անգամ ՀՀ-ն չի պատրաստվում այս կարուսելն անընդհատ պտտել». ՊՆ-ն՝ բանակից խուսափածներին

Նոյեմբեր 16,2017 16:57

«Հազարավոր քաղաքացիների նկատմամբ կա քրեական հետապնդում՝ այն հիմքով, որ կցագրվել են՝ բանակում ծառայելու, բայց չեն ներկայացել զինվորական ծառայության»,- այսօր ԱԺ նիստում «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ասաց ՊՆ նախարար Արտակ Զաքարյանը:

Նա ասաց, որ այս օրենքի հետ կապված երկու խնդիր կար, առաջինը, որ դա զսպող հանգամանք ունենար, իսկ դրա լավագույն ձեւը ֆինանսական պատասխանատվություն սահմանելն էր, երկրորդը, որ մենք մեր քաղաքացիներին այս օրենքով ազնիվ ասենք՝ «հարգելիներս, 10-րդ, 11-րդ անգամ ՀՀ-ն չի պատրաստվում այս կարուսելն անընդհատ պտտել եւ ամեն անգամ բացատրություն գտնել այն քաղաքացիների առաջ, որոնք ծառայում են, թե ինչո՞ւ ունենք քաղաքացիներ, որոնք չեն ծառայում»:

Պատգամավորները Արտակ Զաքարյանից հետաքրքրվեցին, թե կոնկրետ քանի՞ երիտասարդ կա, որոնց 27 տարին լրացել է եւ չեն կարողանում գալ Հայաստան, քանի որ բանակում չեն ծառայել: Փոխնախարարը հետաքրքրվող պատգամավորներին խոստացավ միջանցքում ասել՝ ավելի ուշ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930