Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ չհաջողվեց տնտեսագետ վարչապետին, հաջողվեց մանկաբույժին. «Ա1+»

Նոյեմբեր 16,2017 16:55

Մանկական բժիշկ Արա Բաբլոյանին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց տնտեսագետ Կարեն Կարապետյանին՝ բժիշկը երեկ դադարեցրեց ուսանող երեխաների հացադուլն ու դասադուլը եւ նրանց ուղարկեց տուն։

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասում է. «Այստեղ շատ մեծ ա եղել Արա Բաբլոյանի դերակատարումը»:

Տղաները Էդուարդ Շարմազանովին թվացին սրտացավ, որոնց հետաքրքիր է պետությունը եւ նրա պաշտպանությունը: Խորհրդարանի փոխնախագահը լավատես է, կլոր սեղանի շուրջ դեռ պետք է լսի երեխաներին, որպեսզի հասկանան, թե ինչ է հնարավոր փոխել: Սակայն հայտնի է, որ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն ասել է, որ օրենքը փոփոխության ենթակա չէ։

«Ես շատ եմ հարգում իմ սիրելի եղբայր, իմ ընկեր Արտակ Զաքարյանին, բայց օրենքում փոփոխություն կլինի, թե՝ չէ, կարող ա էսօր չլինի, որեւէ քարացած օրենքներ մեր երկրում չկա»,- ասում է Էդուարդ Շարմազանովը:

Ընդունված օրենքում, ըստ պարոն Շարմազանովի, դեռ շատ բան հստակ չէ, դրանք կհստակեցվեն կառավարությունում ենթաօրենսդրական ակտերի եւ որոշումների տեսքով: Հենց այդ հստակեցումների համար էլ նրանք պատրաստ են նոյեմբերի 22-ից հանդիպումների շարք սկսել բողոքող ուսանողների հետ. «Միգուցե 22-ը մի քիչ շուտ է, բայց եթե մենք ձգեինք ասենք 25 կամ ամսվա վերջ, միգուցե այստեղ որոշակի անվստահություն լիներ իրենց մոտ»:

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930