Սաադ Հարիրիի այցը Սաուդյան Արաբիա և հրաժարականը, որը մեծ աղմուկ բարձրացրեց ամբողջ տարածաշրջանում, կարող է ազդանշան դառնալ Սաուդյան Արաբիայի և Իրանի առճակատման համար։ Այսօր նման կարծիք է հայտնել արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։
«Առ այսօր Սաուդյան Արաբիան և Իրանը բացահայտ առճակատման չէին գնում։ Սաադ Հարիրին կարող է այստեղ «տրոյական ձիու» դեր խաղալ և հարվածը կարող է ուղղվել դեպի Լիբանան»,- ասաց Արման Նավասարդյանը։
Նրա խոսքերով՝ Լիբանանն իր մեջ պարունակում է դանդաղ գործող դինամիտ, որոնցից առաջինը «Հզբոլլահն» է, որն ամեն վայրկյան երկրում կարող է արյունահեղություն կազմակերպել, երկրորդը՝ Սիրիայից գաղթած 1,5 միլիոն փախստականներն են։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ