Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը բավարարել է Իլգար Մամեդովի երկրորդ բողոքն Ադրբեջանի դեմ

Նոյեմբեր 16,2017 16:04

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր իր երկրորդ վճիռն է կայացրել ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ, ՌԵԱԼ շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի գործով:

Մասնավորապես, Ստրասբուրգի դատարանը բավարարել է նրա դատավճռի դեմ բողոքը՝ ճանաչելով, որ նրա իրավունքները խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի մասով (արդար դատական քննության իրավունք): Դատարանը պարտավորեցրել է Մամեդովին դրամական փոխհատուցում վճարել  10 հազար եվրոյի չափով:

Հիշեցնենք, ՌԵԱԼ-ի առաջնորդ Իլգար Մամեդովը ձերբակալվել է 2013թ հունվարին

Իսմայիլիա շրջանում անկարգություններ հրահրելու մեղադրանքով և դատապարտվել 7 տարվա ազատազրկման:

ՄԻԵԴ-ը նրա ձերբակալությունը որակել է որպես անհամաչափ և քաղաքական ենթատեքստ ունեցող՝ պարտավորեցնելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել նրան: Սակայն 2014թ. մայիսին ընդունված այդ որոշումը մինչ օրս կյանքի չի կոչվել:

2017թ. հոկտեմբերի 25-ին Եվրախորհրդի Նախարարների խորհուրդը պաշտոնապես տեղեկացրեց Ադրբեջանին, որ ՄԻԵԴ-ի վճիռը չկատարելու պատճառով իրավական գործընթաց է սկսում Ադրբեջանի դեմ, որի արդյունքում այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներ կարող են սահմանվել:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930