Լրահոս
Օրվա լրահոսը

Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ «Արտաքսում. Ոչ մի տեղ» գրքի շնորհանդեսը

Նոյեմբեր 16,2017 15:53

Նոյեմբերի 14-ին Սանկտ-Պետերբուրգում հայկական ազգամշակութային ինքնավարության «Վերնատուն» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ ամերիկահայ հեղինակ Աննա Աստվածատրյան-Տուրկոտի «Արտաքսում. Ոչ մի տեղ» գրքի շնորհանդեսը, որին մասնակցեց նաև ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը:

Իր ելույթում Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը նշեց, որ Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում, Գետաշենում և այլ հայաբնակ վայրերում Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը լավագույն ապացույցն է, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

«Իմ մանկությունը երջանիկ էր, արևկող, գունեղ և առատ որքան հնարավոր էր դա Խորհրդային Միությունում: Ամեն հիշողություն մինչև 1988 – երջանիկ էր: Բայց իմ ընտանիքի պատմությունը խաղաղ չէր», – նշեց գրքի հեղինակը՝ հիշելով 1988-1992 թվականներին Ադրբեջանում հայ ժողովրդի հետ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները։

Շնորհանդեսին ներկա էին Սանկտ-Պետերբուրգի տարածաշրջանային հայ ազգամշակութային ինքնավարության ղեկավար Կարեն Մկրտչյանը, մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, ռուս մտավորականներ:

Տեղեկանք․ Աննա Աստվածատրյան-Տուրկոտի գիրքն իր գրական ժանրում կարելի է բնութագրել որպես տասնամյա մի աղջկա օրագիր, որը մոտ 30 տարի առաջ ստիպված է եղել «քայլել տանջանքների միջով» Բաքվից արտաքսվելու ճանապարհին:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930