Երեկ`նոյեմբերի 15-ի երեկոյան Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի 3 բնակիչ Տավուշի մարզի Հաղարծին գյուղում Հաղարծնի մի բնակչուհուց գնել են վերջինիս պատկանող խոշոր եղջերավոր անասունները: Նրանց է մոտեցել այդ թաղամասի մի բնակիչ եւ նրանց առաջարկել գնել իր անասունը: Գնորդներն ասել են, որ իրենց «Գազել» մակնիշի մեքենայում այլեւս անասուն տեղավորելու հնարավորության չկա եւ մերժել են գնել: Հաղարծնի բնակիչը զայրացել է, հարվածներ հասցրել Ծաղկահովտի 3 բնակիչներին, ջարդել նրանց ավտոմեքենայի պատուհանը, դիմապակին եւ կողային հայելին:
Ոստիկաններին հայտնի է Հաղարծնի այդ բնակչի ինքնությունը: Դեպքի կապակցությամբ քննություն է կատարվում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ