Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ինչպես «քերել» պետպատվերի փողերը». գրքի մարդիկ տարակուսած են (Տեսանյութ)

Նոյեմբեր 16,2017 15:15

«Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը զարմացած է, որ Հայաստանում 300 հրատարակչություն կան, որոնց մի մասը, նրա խոսքով. «Մեկ կոպեկ ծախս չանելով՝ հայտնվել է դաշտում»: Առանց անուններ տալու գրականագետն ասաց, որ հեշտ է ստուգել, թե որ հրատարակչության հիմնադիրն է եղել նախարարության աշխատակից կամ ներգրաված եղել պետպատվերի գումարի բաշխման գործում, եւ հենց իր աշխատած տարիներին է հրատարակչությանը պետական պատվեր տրվել, իսկ գերատեսչությունից դուրս գալուց հետո նոր գրքեր չեն հրատարակվել:

Խոսելով պետպատվերի եւ պետական աջակցության շրջանակում հրատարակվելու նախկին մեխանիզմների մասին, Արքմենիկ Նիկողոսյանը հիշում է. «Ստեղծվել էր մի վիճակ, որ դու հրատարակչին անհետաքրքիր ես, քանի որ այդ տարի քեզ պետական աջակցություն չեն տալու, ով ուզում ես եղի` Լեւոն Խեչոյանը, Գուրգեն Խանջյանը, թե մեկ ուրիշը: Դրա փոխարեն ավելի ցածր արժեքայնության գրողներ կային, որոնք դառնում էին հրատարակիչների կողմից պահանջված, որովհետեւ երկու տարի առաջ գիրք չէին տպել… Այդպիսով, լավ գրողը հայտնվում էր խաղից դուրս: Սա բերում էր դաշտի աղճատման, պետական աջակցությունից հրատարակիչները քերում էին, ինչ հնարավոր է, իսկ գրողների 99%-ը չէր ստանում հոնորար…Մի խոսքով, շատերը հրատարակչություն էին ստեղծել, որ ուտեն պետպատվերի փողերը»:

Մշակույթի նախարարության Գրքի և հրատարակչական գործի կենտրոնի տնօրենի պաշտոնակատար, գրականագետ Արմեն Ավանեսյանն էլ ասում է, որ գրողներից ոմանք էլ հրատարակիչների հետ աշխատելով՝ նախընտրում են ստանալ 300 000 դրամ հոնորար, բայց փոխարենը 6 տարով իրենց հեղինակային իրավունքը վաճառել տվյալ հրատարակչությանը: Նրա ձեւակերպմամբ. «Այդպիսով, գրողները դառնում են այդ հրատարակչության գերին, մինչդեռ նույնիսկ Հայրենական պատերազմի ժամանակ նման ժամկետով գերիներ չեն եղել»:

Արմեն Ավանեսյանը գտնում է, որ հայ ժամանակակից գրողին պետք է պետությունը աջակցի ոչ միայն հրատարակվել, այլեւ հանրահռչակվել:

Փաստենք, որ 2012-2016 թթ. «Անտարեսին» պետպատվերի եւ աջակցության շրջանակում տրվել է 46 մլն դրամ, իսկ Հայաստանի գրողների միության հրատարակչությանը` 300:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930