«Ես առաջարկում եմ 2018-ի բյուջեն անվանել հետընտրական բյուջե: Ինչու հետընտրական, որպեսզի հանրությանը պարզ լինի՝ իշխանությունը եւ կառավարությունը թոշակի, նվազագույն աշխատավարձի մասով չի իրականացնելու իր խոստումը: Իսկ այդպիսի խոստում եղել է: Կարեն Կարապետյանը Ռ-էվոլյուցիա հաղորդման ժամանակ շատ հստակ ասել էր, որ եթե ամեն ինչ նույն տեմպերով շարունակվի, ապա 2018-ին կլինի թոշակի եւ նվազագույն աշխատավարձի բարձրացում»,- այսօր ԱԺ-ում 2018-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:
Նա ասաց, որ կառավարությունը տվել է նախընտրական խոստում եւ իրականացրել հետընտրական բյուջե: Ըստ նրա, այս բյուջեն ոչինչ չասող փաստաթուղթ է, հնարավոր չէ հասկանալ՝ ծախսված գումարի արդյունքը ո՞րն է լինելու: Արդյունքը լինելու է միայն ծախսված գումարը: Այն փնթի ձեւով է կազմված, բազում տառասխալներ, ԱԺ կայքում բացում ենք փաստաթուղթը, տառերի փոխարեն նշաններ են, ուզում եք մարդիկ հավատա՞ն ձեր թվերին:
Այն, որ ներդրումներ չեն արվում ՀՀ-ում, Լենա Նազարյանը ցիտեց վարչապետի խոսքերը՝ «ուրեմն լավ переговорщик չեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարո կարապետյանը թող այն խոստածած խոստումները կատարի այլ ոչթե հերթական դատարկ խոստումներ տալ իսկ Ումա խանգարւմ որ մինչ ընտրություները խոստումները իրականացնել:
Բավական է արդեն կլոունեք դառել ձեր փոխարեն ժողովուրդի վրայեք ծաղրում: