Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Շարմազանով ջան, ինչի՞ ենք մտել նրանց մեջ, որտեղ բոլորը մինուսով են, մենակ մենք ենք պլյուսով». Արամ Սարգսյան (Տեսանյութ)

Նոյեմբեր 16,2017 13:10
aram sargsyan

«Առաջին ոլորտը, որի մասին պետք է մտածեին, ես համարում եմ մարդը: Բազմաթիվ անգամներ նաեւ ՀՀԿ՝ ներկա գտնվողներից շատերը, նաեւ երկրի առաջին դեմքը հայտարարել է, որ մեր երկրի հարստությունը մարդն է՝ իր մտավոր ունակությամբ: Եղբայրս՝ Վազգենն ասում էր՝ փոքր երկրները իրենց երկրի խնդիրները լուծելու համար պիտի համամարդկային խնդիր լուծեն՝ դրանով իսկ կլուծեն իրենց երկրի խնդիրը»,- ԱԺ-ում 2018-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում եղբոր խոսքերը հիշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

Նա ասաց, որ մեր ժողովուրդն ապացուցել է, որ տվել է աշխարհին այնպիսի անհատներ, որոնք համամարդկային խնդիրներ են լուծել: Հիմա ի՞նչ ենք անում մենք այդ անհատներին՝ գիտությունը, կրթությունը զարգացնելու առումով. «Տարեկան 10-12 երեխա ենք «Լույս» հիմնադրամով ուղարկում արտասահման սովորելու, որոնցից մեծ մասը չի վերադառնում, իսկ վերադարձածներն էլ պարտավոր են ՀՀԿ-ական դառնան, սա՞ է մեր մոտեցումը: Կա՞ բյուջեում դրան վերաբերող որեւէ լուծում՝ անձամբ ես չեմ տեսել»:

Արամ Սարգսյանն ասաց, որ արդյունաբերությունը կարող է շոգեքարշի նման երկիրը տեղից պոկել, գունավոր մետալուրգիան հիմնական ուղղություն է Սյունիքում: Վաղուց ժամանակն է, որ ունենանք մետաղաձուլական գործարան, մենք 150 հազար տոննա գունավոր մետաղներ արտահանում ենք մինչեւ Մասիս կայարան, 26 տոկոս կոնցենտրատ վաճառելու փոխարեն՝ կարող են դարձնել իրական մետաղ:

Երկրորդ ուղղությունը, որով ՀՀ-ն կարող է զարգանալ, ըստ Արամ Սարգսյանի, էներգետիկան է՝ արեւի եւ քամու էներգետիկայի հստակ հնարավորություն ունենք: ՀՀ տարածքների 55 տոկոսը չի մշակվում, բայց արեւային էներգիա ստանալու համար ռեալ հնարավորություն է:

Երրորդ ներուժը մեր ջուրն է: Պատգամավորն ասաց, որ երեք տարի մեկ Սեւանա լճի չափ ջուր կորցնում ենք, ե՞րբ պետք է դառնանք ջուր վաճառող երկիր, կարող ենք ֆիլտրել ջուրը, ամբողջ արաբական աշխարհում ջուրն ավելի թանկ է, քան նավթը: Մենք այս ուղղությամբ ոչինչ չենք անում:

Հաջորդ ուղղությունը գյուղատնտեսությունն է: Եթե այս ամենը տեսներ՝ Արամ Սարգսյանն ասաց, որ բյուջեին հաստատ կողմ կքվեարկեր. «Մի՞թե այսպիսին պիտի լիներ վերաբերմունքը բյուջեում: Սա հաշվապահական փաստաթուղթ է, ոչ ավելին»:

Էդուարդ Շարմազանովը համեմատել էր Հայաստանը ԵՏՄ անդամ երկրների հետ եւ ասել, թե որքան առաջ ենք մենք տնտեսական աճով: Արամ Սարգսյանը հարցրեց. «Այդ դեպքում պարոն Շարմազանով ջան, մենք ի՞նչ գործ ունենք մինուսական տնտեսությամբ միության մեջ, ինչի՞ ենք մտել նրանց մեջ, որտեղ բոլորը մինուսով են, մենակ մենք ենք պլյուսով, ինչ է, ուզում եք մե՞նք էլ մինուս ունենանք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930