Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բանակցային սրացումներն անհրաժեշտ են բուն սրացումներից խուսափելու համար. «Հայոց Աշխարհ»

Նոյեմբեր 16,2017 12:47

Նոյեմբերի 13-ին Սոչի կատարած այցի եւ դրան հաջորդած նախագահ Սերժ Սարգսյանի նոյեմբերի 15-ի մոսկովյան հանդիպումների ու բանակցությունների միջոցով ակտիվ քննարկումների փուլ թեւակոխած Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը վերստին հայտնվել է միջազգային ակտիվ դիսկուրսի առաջին գծում։

Անշուշտ ժամանակային առումով այս այցերի միջեւ որեւէ փոխկապակցվածություն չկա, քանզի Հայաստանի նախագահի այցը վաղուց էր ծրագրված։ Բայց բովանդակային առումով դա այնքան էլ կարեւոր չէ, քանի որ Սոչիում Թուրքիան գործադրել է իր ողջ քաղաքական ազդեցությունը Ղարաբաղի հարցի վերջնական սառեցումը կանխելու համար։

Ընդ որում՝ հարցը քննարկվել է փակ օրակարգով, ինչը վկայում է, որ ռուսական կողմը դասեր է քաղել 2016թ. ապրիլյան պատերազմից հետո իր նախաձեռնած եւ կարճ ժամանակ անց ընդհատված միջնորդական առաքելության փորձից։

Այժմ Ռուսաստանն առաջնորդվում է հայտնի սկզբունքով. պահանջում է գայլերին կուշտ պահելու խնդիրը չլուծել ոչխարների հաշվին։ Դա նշանակում է, որ Կրեմլը չի վստահում Թուրքիայի անկեղծությանը, բայց միաժամանակ չի ցանկանում նրան իրենից շատ հեռու թողնել։ Այս ամենը ակնհայտ է դառնում Սոչիում տեղի ունեցած դժվարին բանակցությունների բուն արդյունքների համատեքստում։

Արտաքուստ կողմերը վերականգնել են երկկողմ հարաբերությունները, բայց իրականում սկզբունքային հարցերում շատ հեռու են իրարից։ Դա վերաբերում է ե՛ւ Սիրիայում ստեղծված կացությանը, ե՛ւ Ս-400-ի վաճառքի պայմաններին, ե՛ւ Ղրիմի հարցին, ե՛ւ, իհարկե, Հարավային Կովկասում տարվող քաղաքականությանը։

Այս բոլոր հարցերում Թուրքիան դիմում է իր հայտնի հակակշիռների կիրառմանը. Ռուսաստանի հետ դաշնակցելու սպառնալիքով զուգահեռաբար շանտաժի է ենթարկում նաեւ իր արեւմտյան գործընկերներին։

Ռուսաստանը դա լավ է տեսնում, ուստի ձգտում է ժամանակ ձգել մինչեւ 2018 թվականի նախագահական ընտրություններից հետո ԱՄՆ-ի հետ սպասվող լուրջ խոսակցությունը։

Դրանից հետո Արեւմուտքը այս երկու տարածաշրջանային տերությունների միջեւ ընտրություն է կատարելու, ընդ որում՝ այդ ընտրությունը չի լինելու հօգուտ Թուրքիայի։ Ուրեմն Ռուսաստանին դեռ պետք է Թուրքիան, բայց նրա հետ լուրջ եւ անշրջելի գործարքների կայացումը բացառվում է։

Վարդան Գրիգորյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930