Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը հակադարձում է վարչապետին

Նոյեմբեր 16,2017 12:36

«Երբ ՊԵԿ աշխատակիցը հրաժարվում է ներկայացնել իր վկայականը, երբ ՊԵԿ աշխատակիցը`չունենալով խուզարկության օրդեր, մտնում է ոչ միայն վաճառողի մեքենայի թափքի մեջ, այլ նաեւ բացում է գնորդների պայուսակները եւ անօրինական հետախուզաքննչական գործողություններ է կատարում, երբ ՊԵԿ աշխատակիցը թաքնվում է մեքենայի մեջ եւ հրաժարվում է ներկայանալ ՊԵԿ աշխատակից եւ Շերլոկ Հոլմսի ոգով ինչ-ինչ անօրինական գործողություններ է կատարում, ես չեմ կարծում, որ սա օրինական հաշվառում է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Տիկին Զոհրաբյանից հետաքրքրվել էինք` ինչպե՞ս է վերաբերվում, երեկ, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանի արած հայտարարությանը:

Հիշեցնենք, պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ «Առինջ մոլի» խնդրին եւ հայտարարեց`ՊԵԿ աշխատակիցները որեւէ անօրինական բան չեն անում, ընդամենը հաշվառում են իրականացնում եւ հետեւում են, որպեսզի ՀԴՄ-ները խփվեն:

«Ես կարծում եմ, որ վարչապետ Կարեն Կարապետյանը կամ չէր տիրապետում ամբողջական տեղեկատվությանը, կամ, իրեն միտումնավոր խեղաթյուրված են ներկայացնում իրականությունը: Որեւէ մեկը, այդ թվում «Առինջ մոլի» կամ որեւէ այլ տոնավաճառի աշխատակից, դեմ չէ օրինական հաշվառմանը, դեմ չէ ՀԴՄ-ն խփելուն: Պետք չէ փաստերը տրանսֆորմացնել»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ այն, ինչ այս օրերին կատարվում է «Առինջ մոլի» աշխատակիցների հանդեպ, իր խորին համոզմամբ, հստակ ուղղորդված անօրինական գործունեություն է. «Եվ երբ երեկ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը պատասխանում է, որ իրենք փոքր եւ միջին ձեռներեցներից դժգոհություն չեն լսել, տպավորությունն այնպիսին է, որ «Առինջ մոլի» եւ այլ տոնավաճառների աշխատակիցները ի՞նչ է, եկել էին խորհրդարանի մոտ սելֆի՞ անեին եւ գնայի՞ն: Չի կարելի ակնհայտ փաստերի վրա աչք փակել եւ ԱԺ բարձր ամբիոնից ներկայացնել սխալ տեղեկատվություն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930