Ուսանողական պայքարը դադար վերցրեց։ Տարկետման հարցի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար ժամանակ կա։
Ժամանակ կա նաև հասկանալու, թե իրենից ինչ է ներկայացնում Հայաստանի բուհական համակարգը, և ովքեր են մեր ուսանողները։
Մինչ 90-ականների ժողովրդագրական ալիքի «հարվածը» մեր բուհական համակարգում ուսանողների քանակը գերազանցում էր 100 հազարը։ Վերջին տարիներին ուսանողների քանակը սահուն կրճատվում է. 2012/13 ուստարում բուհ ընդունվել է 21 հազար 342 ուսանող։
Հաջորդ ուստարվանից առաջին կուրսեցիների թիվը մշտապես նվազում է. 2016/17 ուստարում, ըստ պաշտոնական վիճակագրության, բուհ ընդունվել է արդեն 17 հազար 649 ուսանող։ Հետևաբար՝ նույն օրինաչափությամբ՝ շարունակական կրճատվել է նաև ուսանողների ընդհանուր թվաքանակը։ 2012/13 ուստարվա 90 հազար 145 ուսանողի փոխարեն 2015/16-ին մեր բուհերն ունեին 84 հազար 591 ուսանող։
Վիճակագրությունից պարզ է դառնում, որ հիմնականում ուսանողների կրթավարձերով ապրող ՀՀ բուհերը ֆինանսական առումով այսօր իրենց լավագույն օրերը չէ, որ ապրում են:
Արա ԳԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում