Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արտադրության ծավալների կրճատումը կբերի պանրի գնի աճին։ Գնաճը կերևա գալիք տարվա սկզբում. «Փաստ»

Նոյեմբեր 16,2017 12:24

Ընթացիկ տարում պանրի արտադրությունը նվազել է։ Ըստ ԱՎԾ-ի՝ 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին արտադրվել է 15054,8 տոննա պանիր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 18,4%-ով։ 2016 թվականին արտադրվել է 18451,7 տոննա։

Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ պանրի արտադրության ծավալների կրճատումը պայմանավորված է կաթի քիչ քանակությամբ։

Այս ամենի վրա ազդել են բնակլիմայական անբարենպաստ պայմանները։

Գիգոյանի խոսքով՝ տարին չորային է եղել, կաթն էլ՝ սակավ։

«Այն բարձրավանդակներում, որտեղ ընդհանրապես խոտը չէր չորանում, նույնիսկ այդ հատվածներում խոտի չորացում է նկատվել, ինչն անմիջապես կապ ունի կթի արդյունավետության, քանակի հետ։ Այս երկու գործոնները բերել են նրան, որ կաթի ծավալները համեմատաբար ավելի քիչ են եղել»,- մատնանշեց Պանրագործների միության նախագահը։

Սպառողական շուկայում գնաճը չի շրջանցել նաև պանրին։ Արդեն իսկ ամիսներ առաջ այն թանկացել է։ 1700 դրամ արժողությամբ պանրի գինն այսօր շուկայում 2000-ի շեմն է հատել։ Արմեն Գիգոյանը նկատեց, որ արտադրության ծավալների կրճատումը կբերի պանրի գնի աճին։ Գնաճը կերևա գալիք տարվա սկզբում։

«Թանկացումներ արդեն եղել են։ Եկող տարվա առաջին կեսին պանիրը կթանկանա։ Ըստ իմ փորձի, եթե մի տարի կաթնատվությունը քիչ է լինում, մյուս տարի՝ շատ է լինում։ Բնությունն ամեն ինչ բալանսավորում է»,- նշեց զրուցակիցը։

Մանյա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930