Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերի 23-ին նշանակված Վանաձորի համայնքի ավագանու նիստը չի հետաձգվի

Նոյեմբեր 16,2017 12:20

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ասում է, որ ուսումնասիրել են Սահմանադրական դատարանի նոյեմբերի 10-ին կայացրած որոշումը: Նրա խոսքով այս ամիսների ընթացքում իրենք բոլոր նիստերն ու որոշումները կայացրել են գործող օրենքի շրջանակներում:

-Մեր մասով որեւէ հակաիրավական ճանաչված խնդիր չկա: ՍԴ-ն իր պարզաբանումների մեջ պարզ նշել է, որ մենք այդ պահին գործող օրենքի շրջանակներում ենք իրավական ակտեր կայացրել եւ իրավական ու բովանդակային տեսակետից որեւէ խնդիր մեր նիստերի եւ որոշումների մեջ չկա: Այստեղ խնդիրը ծագման հիմքի վերաբերյալ է, այսինք՝ 63-րդ հոդվածի 3-րդ կետի, ինչի սահմանադրականությունը վիճարկվել է եւ ԱԺ-ի համապատասխան փոփոխություններից ու լրացումներից հետո, մենք էլ մեր ավագանու նիստերի որոշումները կբերենք այդ դաշտ:

Հիշեցնենք, որ Aravot.am-ի հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը նշել էր, որ կան բավարար հիմքեր Վանաձորում նոր ընտրություններ անցկացնելու համար:

Սակայն քաղաքապետը կարծում է, որ նոր ընտրություններ Վանաձորում չեն անցկացվի, քանի որ ՍԴ-ն իր որոշման մեջ այդ մասին ոչինչ չի ասում. «Նիստերի մասով որեւէ խնդիր չկա, որովհետեւ հենց ՍԴ-ն է հղում անում, որ այս նիստերի ընթացքում ընդունված որոշումները, հետեւաբար, եթե նիստ կայացած չլիներ ՍԴ-ն հղում չէր անի, եւ «Լուսավոր Հայաստանի»-ի ասած ավագանու լիազորությունների կրճատման հետ կապված սահմանադրական է ճանաչվել այդ նորմը եւ իրենց մերժել են, այսինքն` ուժի մեջ են թողել: Ընտրությունների մասին այնտեղ որեւէ հարց չկա, որովհետեւ այդ պահին գործող օրենքը, եթե չկիրառեինք, այ այդ ժամանակ մենք խնդիր կունենայինք: Բայց եթե այդ պահին մենք գործող օրենքը կիրառել ենք, ինչի՞ մասին է խոսքը: Վանաձոր քաղաքում իրավական ակտերն ավագանին ընդունում է ոչ թե Սահմանադրության վրա հղում անելով կամ դրա հիման վրա, այլ ՏԻՄ մասին օրենքի հիման վրա, ինչը որ մենք կիրառել ենք: Հետևաբար` մեզ կապել անմիջապես Սահմանադրության կատարման հետ, ճիշտ չէ»:

Իսկ մինչ այդ, Մամիկոն Ասլանյանը վստահեցրեց, որ նոյեմբերի 23-ին նշանակված նիստը կկայանա. «Նիստը մենք հայտարարել ենք, այն գումարվելու է, իսկ մնացած մանրամասները՝ նիստի օրը»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930