Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ երեկոյան Գևորգ Սաֆարյանը հերթական անգամ բռնության է ենթարկվել. ՀՔԱՎ

Նոյեմբեր 16,2017 12:16

Երեկ երեկոյան ահազանգ է ստացվել այն մասին, որ իր քաղաքական հայացքների համար դատապարտված, «Նոր Հայաստան» քաղաքական միավորման անդամ Գևորգ Սաֆարյանը Նուբարաշեն ՔԿՀ-ի իր խցակիցների կողմից ծեծի է ենթարկվել:

Գևորգ Սաֆարյանը ձերբակալվել է 2016 թ. հունվարի 1-ին՝ ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու մեղադրանքով այն բանից հետո, երբ փորձել են Երևանի Ազատության հրապարակում տոնածառ տեղադրել, ինչին ոստիկանները կոպտորեն խոչընդոտել են: Բերման ենթարկված 4 անձանցից ձերբակալվել է միայն Գ. Սաֆարյանը և 2017 թ. հունվարի 16-ին դատապարտվել 2 տարվա ազատազրկման:

Նրա նկատմամբ ինչպես քրեակատարողական հիմնարկում, այնպես էլ դատարանի շենքում բռնության դեպքեր արձանագրվել են նաև նախկինում:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խստորեն դատապարտում է Գ. Սաֆարյանի նկատմամբ բռնության գործադրումը և հայտարարում, որ նրա կյանքին կամ առողջությանը վնաս հասցնելու դեպքում ողջ պատասխանատվությունը կրում են ՀՀ իշխանությունները:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930