Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կկանոնակարգեն, որ անչափահասներին ծխախոտ ու ալկոհոլ չվաճառեն, գիշերային ակումբներ չթողնեն  

Նոյեմբեր 16,2017 11:50

Վարչապետ Կարեն Կարապետյան այսօր կառավարության նիստում դժգոհություն հայտնեց, որ չնայած օրենքի արգելքին՝ անչափահասներին ծխախոտ ու ալկոհոլ են վաճառում, թույլատրում են, որ գիշերային ակումբներ մուտք գործեն:
«Իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ անչափահասներին ծխախոտ, այդ թվում նարգիլեի համար, ալկոհոլային խմիչքներ եւ այլ արտադրանքներ վաճառելու, 18 տարին չլրացած անձանց արգելված գիշերային ակումբներ եւ զվարճանքի այլ վայրեր մուտք գործելու կանխարգելումն անբավարար է, իսկ որոշ դեպքերում՝ չկանոնակարգված»,-ասաց պարոն Կարապետյանը:

Ըստ նրա, ներկայումս գործող վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցները բավարար չեն, ավելին՝ նման դեպքերն ուսումնասիրելու հստակ լիազոր պետական մարմին նախատեսված չէ, փոխարենը նախատեսված են մի քանի մարմիններ եւ հստակեցված չեն գործառույթները. «Ելնելով վերոնշյալից՝ հանձնարարում եմ արդարադատության, տնտեսական զարգացման եւ ներդրումների, առողջապահության, տարածքային կառավարման եւ զարգացման, նախարարներին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, ոստիկանության պետին, Երեւանի քաղաքապետին երկամսյա ժամկետում համատեղ մշակել անչափահասներին ծխախոտային արտադրանքի տեսակներ, ալկոհոլային խմիչքներ եւ այլ արտադրանքներ վաճառելու, ինչպես նաեւ 18 տարին չլրացած անձանց համար արգելված զվարճանքի վայրեր մուտք գործելու դեպքերի համար պատասխանատվության միջոցների խստացման, կանոնակարգման ինչպես նաեւ լիազոր մարմնի գործառույթների հստակեցմանն ուղղված առաջարկություններ ներկայացնել կառավարության աշխատակազմ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930