SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Դիլիջանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել նոյեմբերի 15-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուք-վիճաբանության փաստով: Ժամը 12:00-ի սահմաններում Ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ Վասիլևի փողոցի թիվ 12 տան դիմաց ծեծկռտուք է տեղի ունենում:
Պարզվել է, որ նշված տան դիմաց նշված տան բնակիչներ, 65-ամյա Հենրի Մելքոնյանը, 25-ամյա Գևորգ Մելքոնյանը, 27-ամյա Դավիթ Մելքոնյանը, 28-ամյա Մինաս Մելքոնյանը անհիմն վիճաբանության մեջ են մտել Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի բնակիչներ Սերյոժա Անանյանի, 63-ամյա Մկրտիչ Հովսեփյանի հետ: Վիճաբանության ժամանակ Մ. Մելքոնյանը հարձակվել է Ս. Անանյանի վրա, գցել գետնին, իսկ Հ. Գ. Դ. Մ. Մելքոնյանները ձեռքերով և ոտքերով հարվածել են Մ. Հովսեփյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում