«Մենք երբեք չենք ասել, որ մի զարկով պետք է աղքատությունը վերանա, երբեք չենք ասել, որ 2018-ին թոշակները պետք է 100-150 տոկոսով ավելանան, աշխատավարձերը ավելանան, մենք ասել ենք, որ 2017-ը պայմաններ ստեղծելու տարի է, 21018-ից սկսելու ենք երկարաժամկետ հեռանկարում տնտեսական աճ ապահովել: Հաջողվե՞լ է դա, թԵ» չէ, բերեք սրանից խոսենք»,- այսօր 2018-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նա ասաց, որ եթե ցանկություններից խոսեն, իրենք ու ՀՅԴ-ն էլ է ուզում, որ 200 տոկոսով ավելանան աշխատավարձերը: Նա ասաց, որ այսօր ՀՀ-ն 8 ամսվա տվյալներով լավագույնն է ԱՊՀ տարածաշրջանում, այս բյուջեն 4.5-5 տոկոս աճ է ապահովում: Ադրբեջանինը -1 է, ՌԴ-ում՝ -1.8: Իսկ մերը՝ 4.5-5:
Շարմազանովը նշեց, որ անվտանգության մարտահրավերները մեր առաջնային խնդիրն է եւ սա անվտանգության բյուջե է, պաշտպանական համակարգն ու անվտանգությունը ուժեղացնելու բյուջե է: Միայն պաշտպանական ոլորտի ծախսերն ավելանում են 28 մլրդ դրամով, անվտանգության ոլորտինը՝ 32 մլրդ դրամով:
Շարմազանովի խոսքով՝ «Մենք պետք է մեր ժողովրդին ոչ թե ձուկ տանք, այլ ձուկ բռնել սովորեցնենք»: Նա ասաց, որ նպաստներ տալով չի մենակ, պետք է ձուկ բռնեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Նա ասաց, որ այսօր ՀՀ-ն 8 ամսվա տվյալներով լավագույնն է ԱՊՀ տարածաշրջանում, այս բյուջեն 4.5-5 տոկոս աճ է ապահովում: Ադրբեջանինը -1 է, ՌԴ-ում՝ -1.8: Իսկ մերը՝ 4.5-5»:Շարմազանով,իսկ ինչի՞ հաշվին եղավ աճը….Բան հիշեցի. Մի օր մոլլան մոռանում ա էշին կեր տա,գիշերը անհանգիստ անցկացնելուց հետո առավոտյան վազում ա ախոռ ու տեսնում…այ քեզ զարմանք՝ էշը իրա համար տռճիկ ա տալիս:Մոլլեն մտածում ու ինքն իրեն ասում՝ ուրեմն էս էշը չուտելով էլ կապրի:Կարճ՝ մյուս օրն էլ չի կերակրում,առավոտը նորից մտնում ախոռ,նորից էշը տռճիկ ատալիս,երրորդ օրը չի կերակրում,առավոտյան մտնում ախոռ,տեսնում ա էշը նալերը տնգելա….Շարմազանով,զգույշ մնա,երրորդ օրը էս ժողովուրդը էտ էշի օրը չնկնի ու ասածդ 4,5-5 տոկոս աճը….(չասեմ)….