Սիդնեյի համալսարանի Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտի հրապարակած «Ահաբեկչության համաշխարհային ինդեքս 2017թ» զեկույցում Հայաստանը զբաղեցրել է 75-րդ հորիզոնականը՝ համարվելով ահաբեկչության ցածր վտանգ ունեցող երկիր:
Հայաստանում ահաբեկչության վտանգը գնահատվել է 2,374 միավորով (առավելագույնը՝ 10 միավոր):
Ահաբեկչության համար առավել վտանգավոր երկրներն են Իրաքը, Աֆղանստանը, Նիգերիան, Սիրիան, Պակիստանը, Եմենը, Սոմալին, Հնդկաստանը, Թուրքիան, Լիբիան:
Զեկույցում նշվում է, որ 2002-2016թթ. ընթացքում աշխարհի 9 տարածաշրջաններից 8-ում ահաբեկչական գործունեության աճ է գրանցվել: Միակ տարածաշրջանը, որտեղ ահաբեկչության վտանգը նվազել է, Հյուսիսային Ամերիկան է:
Ընդհանուր առմամբ նշվում է ,որ 2015-2016թթ. ահաբեկչությունների հետևանքով զոհերի թիվը 2014թ. համեմատությամբ նվազել է 22 տոկոսով: Չնայած դրան՝ 77 երկրներում ահաբեկչության հետևանքով առնվազն մեկ զոհ գրանցվել է:
2016թ. ամենամահաբեր ահաբեկչական խմբերը եղել են ԴԱԻՇ-ը, «Բոկո Հարամը», «Ալ-Կաիդան» և «Թալիբանը», որոնց բաժին է ընկնում զոհերի 59 տոկոսը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ