Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծուռ» Գագիկ Եղիազարյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Նոյեմբեր 15,2017 20:40

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի եւ Էդվարդ Գրիգորյանի գործով հերթական դատական նիստում այսօր ամբաստանյալներից Գագիկ Եղիազարյանի շահերի պաշտպան, փաստաբան Դավիթ Գյուրջյանը ներկայացրեց Եղիազարյանի խափանման միջոց կալանքը փոխելու եւ նրան ազատ արձակելու միջնորդություն:

Պաշտպանը վստահեցրեց, որ նրան կալանավորված պահելու հիմքեր չկան, իսկ ազատ արձակվելու դեպքում Եղիազարյանը չի խուսափի դատաքննությունից եւ չի խոչընդոտի դրան: Մեղադրանքը պաշտպանող դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդության դեմ առարկեց՝ պնդելով, որ կալանքի հիմքերը դեռ պահպանվում են, քանզի Եղիազարյանը մեղադրվում է առանձնակի ծանր հանցագործություն կատարելու մեջ:

Այս գործով դատավոր Մեսրոպ Մակյանը վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ որոշեց միջնորդությունը մերժել: Իսկ դա նշանակում է, որ Գագիկ Եղիազարյանը կշարունակի մնալ կալանավորված:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930