Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք պետք է հասկանանք՝ մեր մուսկուլները ինչքան աճ են թույլ տալիս». Կարեն Կարապետյան

Նոյեմբեր 15,2017 18:50

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը վարչապետին հիշեցրեց, որ ներդրումների կոնկրետ ցուցանիշներ է խոստացել, ինչին ի սկզբանե մասնագետները թերահավատորեն էին մոտենում: Պատգամավորն ասաց, որ այս կառավարությունը պատմության մեջ կմնա ներդրումների յուրահատուկ հաշվարկման իր մեթոդով, ինչ ֆինանսական ցուցանիշ կա՝ ներդրումների անվան տակ է ներկայացնում՝ մասնավոր, պետական ծրագրերը, վարկերն ու դրամաշնորհները, քիչ էր մնում աշխատավարձերը եւս ներդրում ներկայացվեին: Մինչդեռ կան ԱՎԾ տվյալները, ՀՀ տնտեսական իրական ծավալում օտարերկրյա ներդրումները 65 տոկոսով պակաս են նախորդ տարվա ցուցանիշից. «Մեր տնտեսության մեջ որեւէ ռեալ տեղաշարժ առաջացրե՞լ են ներդրումները թե՞ ոչ, որքան էլ դրանք լինեն, ո՞ր մասն է ներդրումների ուղղվում արտադրական ձեռնարկություններ ձեւավորելուն»:

Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Խոսքը գնացել է ներդրումային ծրագրերի մասին, ասել ենք` 5 աղբյուր կա: Ներդրումային ծրագիրը եւ ներդրումը նույնը չի: 850 մլն ներդրումային ծրագրի աղբյուրը մենք ֆիքսել ենք, ասել ենք՝ սա վարկային է, սա մասնավոր է»:

Վարչապետն ասաց, որ մեր ներքին ներդրողներին ոգեւորելով՝ այսօր իրականում սպասում են արտասահմանյան ներդրումների աճ:

Շաքե Իսայանն արձագանքեց, որ ՀՀ-ում զբաղվածությամբ մեկ տարի առաջ ապահոված էր 1 մլն մարդ, մեկ տարի անց նրանց թիվը կրճատվել է 24 հազարով, ունենք 200-300 հազար աղքատ ընտանիք եւ այդքան աղքատ ընտանիք ունենալու պարագայում, եթե ստեղծում ենք հիմնարկներ, որոնք ապահովում են 2-3 հազար աշխատատեղ, սա կարո՞ղ է մարդկանց կյանքում, աղքատ ընտանիքների կյանքում ինչ-որ բան փոխել, հատկապես, որ մայրաքաղաքում է կառուցվում:

Վարչապետը պատասխանեց. «20 տոկոսանոց աճ էլ ապահովենք՝ մեր բոլոր խնդիրները չի լուծվի: Մենք պետք է հասկանանք մեր ստարտային պայմանները, մեր մուսկուլները ինչքան աճ են թույլ տալիս: Դուք դա շատ լավ գիտակցում եք: Եթե որեւէ բան գիտեք, որ կարող է մեր աճի տեմպը ավելացնեք, հուշեք մեզ, ասեք՝ մենք ի՞նչը այնպես չենք արել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930