Ֆելիքս Ցոլակյանը՝ Շիրակի նախկին մարզպետը այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին հարցրեց. «Շիրակի դաշտով է հոսում Ախուրյան գետը, որի վրա կառուցված է Ախուրյան ջրամբարը, որը օգտագործում են Թուրքիայի հետ համատեղ: Թուրքիան վտակների վրա մի քանի ջրամբարներ է կառուցել, որը պակասեցնում է ջրային պաշարները: Ի՞նչ վիճակում են Կապսի ջրամբարի կառուցման աշխատանքները»:
Վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ իրենց էլ է հուզում այդ խնդիրը եւ հիմա ջրային ստրատեգիա են մշակում:
Ցոլակյանը նաեւ վարչապետին հարցրեց. «Դուք նախընտրական հանդիպումների ժամանակ Սառնաղբյուր գյուղում մի բնակչի խոստացաք սոնոգրաֆիկ ապարատ: Խնդրում եմ, տվեք այդ ապարատը»:
Վարչապետը զարմացավ՝ ո՞ւմ եմ խոստացել: Ցոլակյանը հիշեցրեց՝ դահլիճում եք խոստացել, մի բնակչի, երեւի մոռացել եք, դրա համար խնդրում եմ, անպայման դա ուղարկեք:
Կարեն Կարապետյանը արձագանքեց. «Ընդհանրապես դեպք չեմ հիշում, որ խոստանում եմ, չեմ կատարում, բայց կվերհիշեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ