Բաղրամյան պողոտայում այսօր դասադուլավորների բողոքի ցույցի ժամանակ ոստիկանություն բերման ենթարկված Ռոբերտ Գրիգորյանին «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունում չեն ճանաչում: Այս մասին Aravot.am-ին հայտնեց նախաձեռնության ներկայացուցիչ Սարգիս Բալդարյանը:
«Մենք նրան անձամբ չենք ճանաչում, մամուլից ենք տեղեկացել, որ բերման են ենթարկել: Տեղեկատվությունը հստակ չէ, բայց գուցե ակտիվիստ է եղել, որը միացել է ցույցին: Կրկին չճշտված տեղեկատվության համաձայն՝ նա փորձել է ԱԺ մուտքի ճաղավանդակներին բարձրանալ»,-հավելեց մեր զրուցակիցը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Հ. Գ. Ազգային ժողովի մուտքի դիմած հավաքված ուսանողների շրջանում բերման ենթարկվածներ չեն եղել: Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Իսկ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը Epress.am֊ի հետ զրույցում ասել է․ «Ձեր կողմից վկայակոչվածը վկայություն է տվել հոկտեմբերին Կենտրոն վարչական շրջանում կատարված գողությունների դեպքերի առթիվ և ազատ է արձակվել»: