Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխայի թարթիչները կտրելու հարցը՝ ԱԺ-ում. «Խոսքը 6-7 տարեկան երեխայի է վերաբերում, գոնե խնայենք»

Նոյեմբեր 15,2017 18:20

Այսօր ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին հարցրեց Ջոն Կիրակոսյանի անվան համար 20 դպրոցում երեխայի թարթիչները կտրելու դեպքից:

Նա ասաց, որ դեռ չգիտեն՝ դպրոցն է մեղավոր, թե ծնողը, կա՞ արդյոք պաշտպանական մի մեխանիզմ, որ, քանի դեռ դպրոցում կատարվածը բացահայտված չէ համապատասխան մարմինների կողմից, դպրոցի հեղինակությունը չոտնահարվի: Եթե պարզվում է հետո, որ դպրոցը մեղավոր չէ, հեղինակությունը վերականգնելը շատ դժվար է լինելու:

ԿԳ նախարարը պատասխանեց. «Ընդամենը կարճ ժամանակ հետո դպրոցի տնօրենը պարզաբանեց, որ նման խնդիր չկա: Երեխայի հոգեվիճակը այլ է, առաջին դասարանցու մասին է խոսքը, ընտանիքի ներսում խնդիր է եղել, մայրն է այդ խնդիրը կարգավորել: Մայրը չի համաձայնում, բայց որեւէ ձեւով այդ փաստը չի ապացուցվում»:

Լեւոն Մկրտչյանն ասաց, որ հաճախ խնդիրները արագ հրապարակվում են՝ առանց հաշվի առնելու, որ գործ ունենք դպրոցի, երեխայի իրավունքների հետ: Արագ դպրոցի հեղինակությունը գցում են, հետո դպրոցի տնօրենը սկսում է արդարանալ, դրա համար ստանում ենք այն, ինչ ստանում ենք:

Նախարարն ասաց, որ ներառական կրթությունը միայն հաշմանդամություն ունեցող երեխաների ներառվելու խնդիրը չէ, դա հասարակության տրամաբանությունն է: Դա, նախևառաջ ենթադրում է հանդուրժողականություն, մեկը մյուսի դժվարությամբ մտահոգվելու կարողությունն է, որ եթե մեկը վատ վիճակում է, օգնեն դուրս գա այդ վիճակից, ոչ թե ավելի քացով խփեն ու ավելի վատ վիճակի մեջ գցեն: Դա մեր հասարակության հայելին է: Խոսքը 6-7 տարեկան երեխայի է վերաբերում, գոնե խնայենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930