Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկիր ծիրանիի» Կապանի կառույցը՝ ՏԻՄ ընտրությունների մասին. «Ժողովրդավարության այս կարևոր ինստիտուտը չի գործել»

Նոյեմբեր 15,2017 16:55

2017 թ. նոյեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին գործող ապօրինի իշխանությունների կառավարման ներքո մեր հանրության անվստահության ու բացասական վերաբերմունքի աստիճանը ընտրական պրոցեսի նկատմամբ: Ժողովրդավարության այս կարևոր ինստիտուտը չի գործել և շարունակում է չգործել:

Այս գործընթացը ընտրություն անվանել հնարավոր չէ, այլ կարող ենք ասել, որ ՀՀ քաղաքացին ուղարկվում է ընտրատեղամաս ՔՎԵԱՐԿԵԼՈՒ, սակայն ոչ ընտրելու: Բոլոր այն հայտարարությունները, որոնցով ասվում է, որ ընտրությունները եղել են արդար ու օրինական նպաստում են ավտորիտար համակարգի գոյատևմանը: Ապօրինի իշխանությունների գործողությունների ցանկացած լեգիտիմացում անընդունելի է և էլ ավելի է խորացնում հանրության անվստահությունը Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող և չգործող ժողովրդավարության ինստիտուտների նկատմամբ:

ՀՀ Սյունիքի մարզ, ք.Կապան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930