Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Որ դեպքերում են ծնողից վերցնելու երեխային

Նոյեմբեր 15,2017 16:47

Ընտանեկան բռնության դեմ օրենքի նախագիծը դեռեւս հանրային քննարկման փուլում է, սակայն կառավարությունը մի շարք օրենքներում արդեն իսկ փոփոխություններ է նախատեսում, որոնք կքննարկվեն վաղը կառավարության նիստում: Ընտանեկան օրենսգրքում նախատեսվող փոփոխությունը կներկայացնի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Օրինակ`սահմանվել է, թե որ դեպքերում են ծնողական իրավունքներից զրկում` «Երեխայի կենսական շահերն ապահովելու նպատակով ծնողները կամ նրանցից մեկը կարող են զրկվել ծնողական իրավունքներից, եթե նրանք՝

մեկ տարի անընդմեջ չարամտորեն խուսափում են ծնողական պարտականությունները կատարելուց, այդ թվում՝ ալիմենտ վճարելուց,

չի փոխում իր վարքագիծը ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց՝ վեց ամսվա ընթացքում, առանց հարգելի պատճառի հրաժարվում է վերցնել իր երեխային ծննդատնից կամ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններից, անընդմեջ առանց հարգելի պատճառի հրաժարվում է վերցնել իր երեխային դաստիարակչական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ հաստատություններից»:

Բացի այդ, ծնողական իրավունքից կզրկվեն, եթե չարաշահեն ծնողական իրավունքները, այդ թվում՝ եթե իր վարքագծով վնասակար ազդեցություն գործի երեխայի վրա:

Օրենսգրքի մեկ այլ կետի փոփոխությամբ էլ, նշվում է, որ ծնողը կարող է զրկվել ծնողական իրավունքներից, եթե «տառապում է քրոնիկ ալկոհոլամոլությամբ, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ, ունի քրոնիկ անբուժելի հոգեկան հիվանդություն, դաժանաբար է վարվում երեխայի հետ, մասնավորապես՝ պարբերաբար այնպիսի ֆիզիկական բռնություն է գործադրում նրա նկատմամբ, որը չի պարունակում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, հոգեբանական բռնություն է գործադրում նրա նկատմամբ, այն է՝ դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, այդ թվում՝ ֆիզիկական, սեռական բռնություն գործադրելու սպառնալիքը, արժանապատվության պարբերական նվաստացումը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930