Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Dünya Bülteni». Պուտինը և Էրդողանը քննարկել են Ղարաբաղի հարցը

Նոյեմբեր 15,2017 16:07

Նոյեմբերի 13-ին Սոչիում Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև կայացած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:

Այդ մասին հայտնվում է թուրքական «Dünya Bülteni» լրատվական կայքում տեղ գտած վերլուծական հոդվածում՝ նվիրված Պուտին-Էրդողան հանդիպմանը:

Նշվում է, որ երկու նախագահները մամուլի ասուլիսի ժամանակ խոսեցին ոչ բոլոր հարցերի մասին, որոնք անշուշտ արծարծվել էին հանդիպման ժամանակ:

Մասնավորապես, այդ հարցերից էր ղարաբաղյան հակամարտության խնդիրը:

«Հանդիպման ընթացքում երկու նախագահները շեշտել են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման աշխատանքները պետք է ակտիվացվեն: Այդ առումով պատահական չի որ նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստան»,-ասվում է հոդվածում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Էրդողանն էլ նշել էր, որ Ղարաբաղի հարցը անպայման քննարկելու է Պուտինի հետ:

 

Աղբյուր`  Ermenihaber.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930