Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանողները հացադուլը եւ դասադուլը կդադարեցնեն (Տեսանյութ)

Նոյեմբեր 15,2017 15:41

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր ընդունել էր տարկետման փոփոխությունների դեմ պայքարող ուսանողների խմբին: Հանդիպումը քիչ առաջ ավարտվեց:

Հանդիպումից հետո «Հանուն գիտության զարգացման» խմբի անդամ Դավիթ Պետրոսյանը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ դուրս եկան լրագրողների մոտ: «Նախկին եւ ներկա հացադուլավորներով»,- հայտարարեց Էդուարդ Շարմազանովը՝ վերհիշելով իր ուսանողական անցյալը:

Նրանք տեղեկացրին, որ պայմանավորվածություն են ձեռք բերել նոյեմբերի 22-ին խորհրդարանում կլոր սեղան-քննարկում կազմակերպել եւ մանրամասն քննարկել վիճելի հարցերը:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, որը ուսանողներին խոստացել է՝ եթե կարողանան ապացուցել, որ ընդունված օրենքը սխալ է, իրենք վերանայումներ կանեն օրենքում:

Aravot.am-ի հարցին՝ կարողանալո՞ւ են ապացուցել, որ իրենք ճիշտ են, Դավիթ Պետրոսյանը պատասխանեց՝ այո: Քննարկումներին իրենք կներգրավեն նաեւ դասախոսների եւ գիտության ու կրթության ոլորտի այլ մասնագետների, ովքեր իրենց հետ համամիտ են եւ կարծում են, որ կհասնեն ցանկալի արդյունքի:

Իսկ մինչ այդ ուսանողները կդադարեցնեն հացադուլը եւ դասադուլը: Դավիթ Պետրոսյանն ասաց, որ այս պայմանավորվածությունից հետո դասադուլն ու հացադուլը կստացվի ուժերի անիմաստ վատնում, իսկ իրենք պետք է կլոր սեղանին նախապատրաստվեն:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ruben says:

    երիտպարպիչ

  2. Ուսանողների համակիր says:

    Ազնիվ ու նվիրյալ ուսանողների դեմ այս անգամ հանեցին խարդավանքների տեխնոլոգիայի գիտակ, ուսխորհրդային անդեմության դպրոցի շրջանավարտ, քաղցրալեզու և խորամանկ պաշտոնյայի: Եվ քաղաքական փորձառություն չունեցող երիտասարդները չէին կարող միանգամից կռահել “ալիքը մարեցնելու” , “փափուկ բարձ դնելու” և “հանձնաժողովներում հարցերը խճճելու” այքան տարի կիրառվող մեթոդի վտանգը:
    Սիրելի ուսանողներ, դուք վայելում եք հասարակության մեծ շերտերի համակրանքը, քանի որ համարձակորեն բարձրացնում եք սկզբունքային և արդիական հարցեր, որոնցով նեղն եք գցում կրթությանն ու գիռությանը վնաս հասցնող պաշտոնյաներին: Եղեք շրջահայաց ճարպիկների հետ ընթացող պայքարում:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930