Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՀ-ի նախագահը` մերժումների եւ արտագրությունների մասին (Տեսանյութ)

Նոյեմբեր 15,2017 15:25

ԲՈՀ-ի նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանը հավաստիացնում է, որ իրենց մոտ չի գործում ծանոթ-բարեկամի սկզբունքը: «Կարողանում ենք արդարություն պահել, շատ օբյեկտիվ ենք, եւ դա արդյունք է տվել: 4 տարի առաջ մերժումների թիվը 130 էր, հետո 70, ապա 40, իսկ այս տարի՝ ընդամենը 30»,- նշեց տիկին Արզումանյանը:

Նա նաեւ հավելեց, որ եթե անցյալ տարի 460 հոգի էր պաշտպանել` ներառյալ Իրանի քաղաքացիներ, ապա այս տարի` 370: Նրանց մեջ 38-40-ը գիտությունների դոկտոր է:

Ամենամեծ թվով տնտեսագետ գիտնականներն են, պատճառն էլ, ըստ ԲՈՀ-ի նախագահի, այն է, որ ասպիրանտուրայի տեղերի առյուծի բաժինը տնտեսագիտությանն է, հետո գալիս են տեխնիկական գիտությունները, ֆիզիկամաթեմատիկականը, բանասիրությունը:

Լիլիթ Արզումանյանը նաեւ նշեց, որ ԲՈՀ-ում չհաստատված եւ մասնագիտական խորհուրդներ վերադարձվում են այն աշխատանքները, որոնցում հայտնաբերվել են արտագրություններ, թերություններ: Նոյեմբերի 5-ի դրությամբ, այդ աշխատանքների թիվը  28 է, դրանցից 8-ը` դոկտորական:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930