Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՀ-ի նախագահ. « Եթե ժամանակին օրենքն անցներ, խեղճի ու աղքատների բանակ չէր լինի» (Տեսանյութ)

Նոյեմբեր 15,2017 15:06

Նոյեմբերի 15-ին Մամուլի ազգային ակումբում Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանը խոսելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծից, ասաց. «24 տարի լինելով ԲՈՀ-ում, ես կողմ եմ այս օրենքին, որը մի ժամանակ Վազգեն Սարգսյանն էր ուզում անցկացնել, բայց չանցավ: Ես երազել եմ այս օրենքի մասին: Եթե ժամանակին օրենքն անցներ, մեր բանակը խեղճի ու աղքատների բանակ չէր լինի, եթե օլիգարխի ու հարուստի տղաներն էլ ծառայեին բանակում, բանակը տեր կունենար, այ դա կլիներ իսկական ազգ-բանակը»:

Նրա խոսքերով. «Մեր յուրաքանչյուր քաղաքացի, ջահել աղջիկ, ջահել տղա, բոլորը զինվոր պետք է լինեն, առավել եւս տղաները: Բանակ պետք է գնան բոլոր տղաները, ուրիշ բան, որ երիտասարդներին ընտրության հնարավորություն պետք է տրվի` երբ եմ գնում, ինչ պայմաններում եմ գնում, ինչ պայմանագիր պետք է կնքվի, սովորում եմ նո՞ր եմ գնում բանակ, թե՞ գնում-գալիս եմ, նոր եմ սովորում: Ամեն դեպքում համոզված եմ, որ այն մարդիկ, որոնք ցանկանում են զբաղվել գիտությամբ, ի ծնե, ի բնե շնորհ ունեն, նրանք կդառնան գիտնական` անկախ պայմաններից»:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930