Լրահոս
Օրվա լրահոսը

Հանուն Հայաստան պետության ճակատի հայտարարությունը Արցախի վերաբերյալ

Նոյեմբեր 15,2017 14:46

Հայրենակիցներ,

Ոչ լեգիտիմ սահմանադրական իրավակարգով, կեղծ ընտրություններով, ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարմամբ ՀՀ նախագահի պաշտոնը բռնազավթած Ս. Սարգսյանը Արցախի հարցում հանդես է եկել հերթական պարտվողական հայտարարությամբ՝ խոսելով «շահեկան պահին» «ցավոտ փոխզիջումների» անհրաժեշտության մասին:

Հանուն Հայաստան Պետության ճակատը հայտարարում է, որ կտրականապես մերժում ու դատապարտում է Հայաստանի Հանրապետության՝ ներառյալ Արցախի տարածքային ամբողջականության վերաբերյալ առևտրի կամ սակարկության որևէ փորձ:

Միևնույն ժամանակ Հանուն Հայաստան Պետության ճակատը արձանագրում է, որ

. Ս. Սարգսյանի հերթական հայտարարությունը պայմանավորված է բացառապես դրսի ուժերի օգնությամբ Հայաստանում իր դիրքերը ամրապնդելու շարժառիթով և միտված է իր արտաքին հովանավորներին հավատարմության և հնազանդ ծառայելու երաշխիքներ տալուն;

. ՀՀ իշխանությունների ոչ լեգիտիմությունը նրանց զրկում է Արցախի հարցով որևէ պայմանագիր կնքելու իրավունքից, իսկ կնքվող պայմանագրերն անվավեր են ի սկզբանե.

. Ադրբեջանը տևական ժամանակ է, ինչ իր քաղաքականության մեջ առաջնորդվում է բացահայտ հայատյացությամբ, չի թաքցնում Հայաստանը՝ ներառյալ Արցախը, ռազմական ճանապարհով զավթելու իր մտադրությունը: Ցանկացած բանակցություն և փոխզիջումների մասին խոսակցություն օգտագործում է որպես շղարշ իր նպատակներին հասնելու համար.

. վերջին քառորդդարյա միջազգային փորձը ցույց է տալիս, որ «միջազգային երաշխիքները» անկարող են ագրեսորների նկատմամբ հուսալի պատվար դառնալ.

. Խաղաղության հաստատման, Արցախի և ողջ Հայաստանի անվտանգության միակ երաշխավորը ամուր, ժողովրդավար, ինքնիշխան պետությունն է, նրա շուրջ համախմբված համայն հայ ժողովուրդն ու հայ զինվորը.

. ինչպես պետական, ազգային և հասարակական բոլոր ոլորտներում, նույնպես և պաշտպանական ոլորտում ներկա անմխիթար վիճակի պատասխանատուն Սերժ Սարգսյանի գաղութային վարչախումբն է, և առկա բոլոր խնդիրների լուծման նախապայմանը այդ վարչախմբի հեռացումն ու Հայաստանում լեգիտիմ, իրական ժողովրդավարական սահմանադրական իրավակարգի հաստատումն է:

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ Հանուն Հայաստան Պետության ճակատը դիմում է համայն հայությանը զգոնության և անհրաժեշտ պահին ոտքի կանգնելու կոչով, որպեսզի թույլ չտրվի վարչախմբին կյանքի կոչել դավաճանական գործարքը, այլապես Արցախը կարժանանա Նախիջևանի ճակատագրին, իսկ բնակչությանը կսպառնա իսպառ ֆիզիկական ոչնչացում:

Հանուն Հայաստան Պետության ճակատը զգուշացնում է՝

-Ցանկացած իշխանություն, որը կփորձի ինչ-ինչ «հիմնավորումներով» օտար ուժի զոհաբերել հայրենիքի շահերը և հազարավոր հայորդիների արյան գնով ազատագրված հայրենիքի մասը հանձնել թշնամուն՝ դատապարտված է և վաղ թե ուշ ենթակա է հայ ժողովրդի արդար դատին:

Հայրենիքի դավաճանությունը վաղեմության ժամկետ չունի:

Հանուն Հայաստան Պետության ճակատ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930