Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Արզումանյան. «Դա պետության դեմ գործող օրենք է» (Տեսանյութ)

Նոյեմբեր 15,2017 14:27

Նոյեմբերի 15-ին Մամուլի ազգային ակումբը հյուրընկալել էր Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանին:

Խոսելով Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին օրենքի նախագծից  տիկին Արզումանյանն ասաց, որ այդ օրենքի ստեղծման հետ կապված որեւէ հիմնավորում եւ տրամաբանական բացատրություն չկա: «Օրենքն անկատար է իր դրույթներով, ավելին, այն գիտության բնագավառում պետության դեմ գործող օրենք է»,-ընդգծեց ԲՈՀ-ի նախագահը:

Նրա ձեւակերպմամբ, օրենքը տարակարծությունների տեղիք է տվել, ստեղծել է խառնաշփոթ. «Ոմանք վկայակոչում են Եվրոպայում գոյություն ունեցող միաստիճան համակարգը, մինչդեռ եվրոպական միացյալ չափանիշ գոյություն չունի, եւ յուրաքանչյուր երկիր առաջնորդվում է իր չափանիշով: Տիկին Արզումանյանը փաստում է, որ Գերմանիայում, Շվեդիայում ու էլի շատ երկրներում երկաստիճան համակարգեր են գործում:

«Եթե ոմանք ամբիցիաների պատճառով վիրավորվում են գիտությունների թեկնածու արտահայտությունից, թող վերցնեն ԲՈՀ-ի տված վկայականը, որտեղ հայերեն գրված է՝ գիտությունների թեկնածու, ռուսերեն` Кандидат наук, իսկ անգլերեն` PhD: Թող ասեն` ես PhD եմ»,-ասում է Լիլիթ Արզումանյանը:

Նա նաեւ տարակուսանք է հայտնում, որ ասում են` գիտություն չկա, վիճակը վատ է, ԲՈՀ-ն էլ ավելորդ կառույց: ԲՈՀ-ի նախագահը պնդում է, որ ԲՈՀ-ի կողմից տրված վկայականները ճանաչելի են աշխարհում, իսկ նոր օրենքով ԲՈՀ-ի լիազորությունները վերցնելուց հետո պարզ չէ, թե ինչ կկատարվի:

Նաեւ հավելում է. «ԲՈՀ-ի գործառույթը որակավորելն է գիտական աշխատանքները, թե հետո դրանք ինչքանով կյանք կմտնեն, մեր խնդիրը չէ…Տարեկան 400 հոգի պաշտպանում է, բայց քչերն են մնում գիտության մեջ, որտեղ էլի ԲՈՀ-ը մեղք չունի: Ունենք լավ աշխատանք կատարած երիտասարդներ, բուհերը պետք է «օգտագործեն» նրանց ներուժը, իսկ եթե բուհը ցածր է վճարում, եւ երիտասարդ գիտնականը գնում է բանկում աշխատելու, ԲՈՀ-ն այդտեղ ի՞նչ մեղք ունի»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930