Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ավագյան. «Կլինի՞ ես որոշեմ»

Նոյեմբեր 15,2017 14:10

«Ես կոչ կանեմ ուսանողներին մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին եւ կարողանան գտնել այն հարցերի լուծումները, որոնց պատճառով իրենք հացադուլ են անում»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Կարեն Ավագյանը`դիմելով տարկետման փոփոխությունների դեմ պայքարող երիտասարդներին:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`ինչո՞ւ ինքն իբրեւ պատգամավոր չի հանդիպում ուսանողների հետ, չի փորձում լսել նրանց առաջարկները, Կարեն Ավագյանն ասաց. «Կլինի՞ ես որոշեմ, ոչ թե դուք ինձ ուղղորդեք։ Ես պատգամավոր եմ եւ իմ գործունեությանը հստակ եմ տիրապետում։ Եթե դրա կարիքը լինի, որ իմ ասելով այդ մարդիկ կդադարեցնեն այդ պրոցեսները, կխոսեմ: Բայց մեր շատ գործընկերներ արդեն փորձել են, բայց ապարդյուն»:

Հիշեցնենք, խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» վիճահարույց օրենքը, սակայն ուսանողները դեռ շարունակում են բողոքի ակցիաները ` անակնկալներ խոստանալով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930