Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովը կընդունի բողոքավոր ուսանողներին

Նոյեմբեր 15,2017 13:57

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ինքը պատրաստվում է ժամը 14.00-ին ընդունել տարկետման իրավունքի փոփոխությունների դեմ խորհրդարանի շենքի առջեւ բողոքի ակցիաները շարունակող 4-5 հոգանոց պատվիրակության: Նկատենք, որ ակցիայի մասնակից ուսանողները պահանջում են, որպեսզի իշխանական պատգամավորները իջնեն եւ հանդիպեն իրենց հետ: Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ընդունելով երիտասարդներին՝ ինքն ուզում է ցույց տալ, որ իշխանությունում անհաղորդ եւ անտարբեր չեն ընթացող իրադարձություններին եւ ուսանողների պահանջն անարձագանք չի մնում: Միաժամանակ նա հայտարարեց, որ իշխանությունում չեն պատրաստվում գնալ զիջումների եւ ուսանողների պահանջած փոփոխությունները կատարել օրենքում:

Հիշեցնենք, որ «Զինվորական ծառայության եւ զինվորականի կարգավիճակի մասին» վիճահարույց օրենքը խորհրդարանն այսօր ընդունեց երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930