Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ 2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի եւ Էդվարդ Գրիգորյանի գործով հերթական դատական նիստն է՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ:
Մեկնարկին Մակյանը կողմերին տեղեկացրեց, որ ամբաստանյալներից Արայիկ Խանդոյանի («Միայնակ գայլ») ինքնազգացողությունը վատացել է, կանչել են շտապօգնություն:
Նիստն ընդմիջվեց, որպեսզի Խանդոյանը բուժօգնություն ստանա, ապա դատավորը կրկին կողմերին տեղեկացրեց` բժիշկը հայտնել է, որ Խանդոյանը գլխացավեր ունի. «Ըստ տեղեկանքի՝ նրան համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել»:
Նիստերի դահլիճում գտնվող Խանդոյանն էլ դատավորի հարցմանն ի պատասխան տեղեկացրեց, որ արդեն լավ է զգում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ