Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվում է՝ Հայաստանում նավամոդելային սպորտն են զարգացնում. Պատգամավորները զարմացել են (Տեսանյութ)

Նոյեմբեր 15,2017 13:34

«Պարզվում է՝ մեր պետությունը ամեն տարի ֆինանսավորում է նավամոդելային սպորտը՝ 2016-ին, 2017-ին, 2018-ին նույն գումարն է հատկացվում՝ միջոցառումների թիվը՝ մեկ, մասնակիցների թիվը՝ 5: Ես խնդրում եմ, եթե հնարավոր է, բացատրեք սա ի՞նչ է, գուցե ազգ-բանակ կոնցեպտի շրջանակներո՞ւմ է սա արվում: «Մենք ենք, մեր սարերի» ոճով ասեմ՝ պետությունը հովվին քիչ է վճարում, բժշկին քիչ է վճարում, որպեսզի նավամոդելային սպո՞րտը զարգանա»,- ԱԺ-ում 2018-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հարցրեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանին:

Արամյանը պատասխանեց, որ դա սպորտի եւ երիտասարդության նախարարության մանդատի ներքո է, թե ինչ սպորտ ենք մենք զարգացնում:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ Արամյանին ասաց, որ բյուջեի ուղերձը զարմանք եւ տարակուսանք է հարուցում՝ իր անիրատեսականությամբ. «Նշում եք, որ բյուջեն հիմնված է երեք հենասյուների վրա, որոնցից մեկը հավասարակշռված եկամտային քաղաքականությունն է»: Նա հարցրեց՝ ինչո՞ւ եք խեղում գործարար միջավայրը եւ 2017-ի ստվերային տնտեսությունը ի՞նչ չափով է կրճատվել, ո՞ր ոլորտներից եւ արդյունքում բյուջեն ի՞նչ չափով է համալրվել:

Արամյանը պատասխանեց՝ ինչո՞ւ է  ձեր մոտ նման պատկերացում, ես վստահ եմ, որ որեւէ խեղում չկա: Նա նշեց, որ ստուգումները կրճատել են 50 տոկոսով, դա անհարկի միջամտություն է՝ տնտեսվարողի կյանքին, փոխարենը՝ ապահովում են հարկային եկամուտներ, հավաքագրումների ավելացում: Այն, որ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունն աճում է, դա նշանակում է, որ ստվերից գումարներ են բերվում. «Տոկոսներով ես կդժվարանամ ասել»:

Բագրատյանն արձագանքեց, որ միգուցե խոշոր հարկատուների ստուգումների քանակն եք կրճատել, բայց ավելացրել եք մանր բիզնեսի ստուգումների քանակը, բազմահազար տնտեսվարողներ բողոքում են, մարդկանց պայուսակները, գնումներն են ստուգում, դա անհարկի միջամտություն չէ՞, խեղում չէ՞ գործարար միջավայրի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930