Լրահոս
Օրվա լրահոսը

Դամբարանադաշտի մերձակայքում եւ բուն տարածքում իրականացվում են հանքափորման ու հորատման աշխատանքներ. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 15,2017 12:49

Շուրջ 30 տարի առաջ Արարատի մարզի Վանաշեն գյուղի տարածքում հնագետների կողմից հայտնաբերվեցին հին բնակատեղի եւ ընդարձակ դամբարանադաշտ։ Դամբարանադաշտը փռված է Վեդիից 3,5 կմ. հարավ-արեւելք, Ուրծի լեռների հյուսիսարեւելյան վերջավորության ոչ մեծ սարահարթի վրա, իսկ բնակատեղին՝ սարահարթի ստորոտում, մոտ 1 կմ երկարությամբ։

Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը, որը ծնունդով Վանաշենից է, դիմել է խորհրդարան, Պատմության եւ մշակութային հուշարձանների պահպանման գործակալություն։ Նրա պնդմամբ՝ կասկածից վեր է, որ նյութերը կարող են մեծապես նպաստել այդ մշակույթի կերտողների ծագումնաբանության հարցերի պարզաբանմանը։

«Հետագա տարիների ընթացքում հնավայրը մատնվեց անուշադրության։ Իսկ այժմ այն հայտնվել է լիովին ոչնչացվելու վտանգի առաջ։ Բանն այն է, որ ներկայումս դամբարանադաշտի մերձակայքում եւ բուն տարածքում իրականացվում են հանքափորման ու հորատման աշխատանքներ, որոնք պարբերաբար ուղեկցվում են այդ նպատակի համար կիրառվող պայթեցումներով։ Այս ցավալի փաստը հարուցել է տեղի բնակչության եւ նախանձախնդիր կազմակերպությունների արդար վրդովմունքը»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց պարոն Չարխչյանը։

Թե ինչու եւ ինչպես է հնավայրի տարածքը տրամադրվել արդյունահանման ձեռնարկության շահագործման, ինչպե՞ս է դա օրինականացվել առանց գործակալության թույլտվության, այլ հարց է։ Առաջնային խնդիրն այժմ կայանում է շուտափույթ կերպով դամբարանադաշտը վերջնական ոչնչացումից փրկելու քայլերի մեջ։ «Կարծում ենք, որ իբրեւ այդպիսիք կարող են համարվել տարածքի նվազագույն պաշտպանությունը, այդ գոտու ցանկապատումը, հատուկ ցուցանակի ամրացումը, մինչեւ այն ժամանակը, երբ հնարավորություն կստեղծվի վերստին ավելի լրջորեն զբաղվել դամբարանադաշտի հետազոտմամբ եւ վերսկսելու պեղումները»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930