Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Ելքը» կարող է քննադատել, «Ծառուկյան դաշինքը» չի կարո՞ղ» (Տեսանյութ)

Նոյեմբեր 15,2017 12:43

«Միգուցե դա նրանով է պայմանավորված, որ քաղաքական աշուն է, թեժանում են կրքերը: Միգուցե նրանով, որ իրենք ընդդիմություն են, իրենց պետք է հարցնել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին`ինչո՞ւ են «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները սկսել քննադատել վարչապետ Կարեն Կարապետյանին եւ իր ղեկավարած կառավարության գործունեությունը:

Էդուարդ Շարմազանովին չի զարմացնում այդ քննադատությունը: Ասում է`ընդդիմությունը քննադատելու համար է: Լրագրողները հիշեցրին`ավելի վաղ Գագիկ Ծառուկյանն ասել էր, թե Կարեն Կարապետյանն իր ընկերն է եւ խուսափել էր նրան քննադատել: Էդուարդ Շարմազանովը պատասխանեց,`չպետք է զարմանալ, որ վարչապետի ու ընդդիմադիր կուսակցության առաջնորդի միջեւ կան ընկերական ու մարդկային կապեր: Ինքն էլ ունի ընդդիմադիր ընկերներ. «Մեկս մյուսին քննադատում ենք, դա մարդկային հարաբերությունների հետ որեւէ կապ չունի»:

«Ելքը» կարող է քննադատել, Ծառուկյան դաշինքը չի կարո՞ղ: Էդ ինչի՞ չեք զարմանում, երբ «Ելքը» քննադատում է: Ազգային ժողովում եւ կշռով, եւ քանակով, եւ ստացած ձայներով թիվ մեկ ընդդիմադիր ուժը «Ծառուկյան» դաշինքն է»,- ասաց նա` հավելելով, որ ինքը սատարում է Կարեն Կարապետյանին եւ կառավարությանը:

Էդուարդ Շարմազանովն էլ է քաղաքական ենթատեքստ տեսնում «Ծառուկյան» դաշինքի քննադատության մեջ, բայց իր եւ լրագրողների տեսած ենթատեքստը տարբեր է: Ինքն ասում է` քաղաքական գործընթացները հենց քաղաքական ենթատեքստ պետք է ունենան. «Ինչպես մեր հարգարժան առաջին նախագահն Լեւոն Տեր-Պետրոսյանն էր ասում, ընդդիմությունը քննադատելու համար է, իսկ իշխանությունը նրա համար է, որ պատասխանի այդ քննադատություններին»:

«Էն, ինչ մենք գտնում ենք, որ պետք է՝ ինքներս ենք նախաձեռնում: ՀՀԿ-ն երբեք ինչ-որ բանի չի միանում, ՀՀԿ-ն ինքն է օրակարգ թելադրում, նախաձեռնում, եւ ՀՀԿ-ին են միանում: Եթե ՀՀԿ-ն գտնում է, որ այս կամ այն հարցերը կարեւոր են մեր երկրի արտաքին կամ ներքին օրակարգերի համար, մենք ինքներս նախաձեռնում ենք: Եթե մինչ այս պահը չենք նախաձեռնել, մենք դրա ջատագովները չենք»,- հավելեց ԱԺ փոխխոսնակը` պատասխանելով հարցին`ինչպես են ՀՀԿ-ում վերաբերվում «Ծառուկյան» դաշինքի առաջարկին`գազի հարցով հանձնաժողով ստեղծելու մասին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930