Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տարին երեքից չորս աշակերտ է արտագաղթում Ջրաշենից. «Փաստ»

Նոյեմբեր 15,2017 12:38

Այս տարի էլ Արմավիրի մարզի Ջրաշեն համայնքի միջնակարգ դպրոցում կբուրի սոլյարկայի հոտը։ Դպրոցը չունի լոկալ ջեռուցում և սենյակները տաքացնում են վառարաններով՝ հեղուկ վառելիքով։

Դպրոցի տնօրեն Սամվել Պողոսյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ պետական ծրագրով նախատեսված է դպրոցներին տրամադրել օրական 2,6 լիտր վառելիք՝ յուրաքանչյուր դասարանի հաշվով, ինչը, սակայն, ցրտաշունչ օրերին դասասենյակները տաքացնելու համար չի բավականացնում։

Նրան մտահոգում է ոչ միայն հնամաշ գույքը, այլ՝ տեխնիկան։ Այս դպրոցում հին է նաև տեխնիկան։

«Ամեն ինչ թարմացման կարիք ունի, ասացին, որ այդ խնդիրն էլ կլուծվի դպրոցի վերանորոգման աշխատանքների հետ միասին»,- ասաց նա։

Ջրաշենի դպրոցն այսօր 95 աշակերտ ունի։ Նրանց թիվը վերջին տարիներին անընդհատ տատանվում է։ Սամվել Պողոսյանի փոխանցմամբ՝ գնալով աշակերտների թիվը նվազում է։ Թիվ մեկ պատճառն արտագաղթն է։ 2016 թվականին 12-րդ դասարանի մեկ աշակերտ է հեռացել, այս տարի գնացողների թիվն ավելացել է։ 2 աշակերտ էլ այս տարում են կորցրել։ Նրանք ընտանիքով տեղափոխվել են Արմավիր քաղաք։

«Տարին 3-4 երեխա գնում է։ Նայած, որ տարին, ինչքան մարդ է գյուղից հեռանում։ Արտագաղթողները հիմնականում եվրոպական երկրներ են գնում»,- տեղեկացրեց տնօրենը։

Մանյա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ https://hetq.am-ից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930