Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միրզախանյանը համակարծիք չէ այն փաստարկին, որ եթե մարդը գիտությամբ է զբաղվում, ուրեմն արդեն ծառայում է պետությանը. «Հրապարակ»

Նոյեմբեր 15,2017 12:32

Ուսանողությունն արդեն մի քանի օր է՝ դասադուլ եւ բողոքի ակցիաներ է անցկացնում ընդդեմ տարկետման իրավունքի վերացման, որը նախատեսվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր նախագծով։

Երեւանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի գնահատմամբ՝ խնդիրը բավականաչափ բարդ է եւ ավելի խորը, քան պատկերացնում ենք. «Իմ կարծիքով՝ տարկետման վերացումն ավելի արդար իրավիճակ է ստեղծում, քանի որ մեզանում կա պարտադիր զինվորական ծառայություն անցնելու օրենսդրական պահանջը, իհարկե, այն պետք է հնարավորինս տարածվի արական սեռի մեր ազգաբնակչության վրա։ Ինչպիսին կլինի օրենքից հետո իրավիճակը, իմ կարծիքով՝ ցույց կտա ժամանակը։ Դրա հետ մեկտեղ ակնհայտ է, որ խնդիրներ առաջանում են որոշակի խմբի համար, դա, իհարկե, արվեստի ասպարեզում բացառիկ շնորհներ եւ գիտական մեծագույն օժտվածություն ունեցող երիտասարդներն են, բայց այն իրավիճակը, որ գոյություն ունի այսօր, բացարձակ ձեւով չի արտահայտում օբյեկտիվ իրավիճակը»։

Միրզախանյանն ասում է, որ իր նշած բացառիկ օժտվածությամբ երիտասարդները շատ ավելի փոքրաթիվ են, քան թե այն արտոնությունները, որ տրվում են բազմաթիվ խմբերի, եւ դրանով շատ անարդար իրավիճակ է ստեղծվում։

Միրզախանյանը համակարծիք չէ նաեւ ուսանողների այն փաստարկին, որ եթե մարդը գիտությամբ է զբաղվում, ուրեմն արդեն ծառայում է պետությանը. «Գյուղացին, որն զբաղվում է բոլորին կերակրելով, ծառայում է պետությանը, բանվորը, որն զբաղված է արտադրության մեջ, ծառայում է պետությանը, էլ չեմ ասում՝ զինվորն ու սպան, յուրաքանչյուրն իր տեղում ծառայում է պետությանը»։

Թե գիտությունը, դրա զարգացումը որքանով կտուժի նոր օրինագծով նախատեսված այս փոփոխությունից, ըստ Ռուբեն Միրզախանյանի, ցույց կտա միայն ժամանակը։ «Ինչ վերաբերում է գիտության զարգացմանն ընդհանրապես մեր երկրում, ապա դա բաղկացած է բազմաթիվ կոմպոնենտներից, ու նախեւառաջ կնշեի՝ ոչ թե երիտասարդ կադրերով համալրելը, որը շատ կարեւոր է, այլ պետք է նշեմ նյութատեխնիկական, ֆինանսական ապահովումը»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930