Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երեւանի ավագանու ընտրություններում ընդամենը երկու անձ է հայտնվել մեղադրյալի աթոռին. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 15,2017 12:26

«Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ հետաքննություն իրականացրեց՝ հասկանալու համար, թե, ի վերջո, Երեւանի ավագանու ընտրություններում ովքեր պատասխանատվության ենթարկվեցին։ Եվ այսպես՝ արձանագրեցինք, որ Երեւանի ավագանու ընտրություններում ընդամենը երկու անձ է հայտնվել մեղադրյալի աթոռին։

Մասնավորապես Աշխեն Հովհաննիսյանը, որը մայիսի 14-ին ավագանու ընտրություններում եղել էր 8/54 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ, քվեարկության օրը վերցրել էր քաղաքացի Լարիսա Սարգսյանի քվեաթերթիկը եւ ծրարը ու նրա փոխարեն քվեարկել էր Հանրապետական կուսակցության օգտին։ Այս արարքի համար Աշխեն Հովհաննիսյանը տուգանվել էր 700 հազար դրամով։

Սակայն հանուն ՀՀԿ-ի ընտրակեղծարարության դիմած հանձնաժողովի անդամները այս ամենից հետո այլ խնդրի առաջ են կանգնել։ Բանն այն է, որ չեն կարողանում վճարել տուգանքները։ Պարզել էինք, որ Աշխեն Հովհաննիսյանի պաշտպան Անժելա Հոբոսյանը դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան՝ պահանջելով որ Աշխեն Հովհաննիսյանի նկատմամբ նշանակեն մեղմ պատիժ՝ տուգանք 700.000 ՀՀ դրամի չափով եւ այն տարաժամկետել՝ հնարավորություն տալով Աշխեն Հովհաննիսյանին տուգանքը վճարել մաս-մաս, 1 տարվա ընթացքում։ Այս միջնորդությամբ վճիռը դեռեւս չի հրապարակվել՝ կընդառաջե՞ն Աշխեն Հովհաննիսյանին, թե՞ ոչ:

Մյուս քրեական գործը հարուցվել էր լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու հատկանիշներով։ Մայիսի 14-ին թիվ 64 դպրոցում, որտեղ գործել է թիվ 10/29 ընտրատեղամասը, «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տաթեւ Խաչատրյանը տեսանկարահանում իրականացնելիս է եղել, երբ Հայկ Հունանյանը մոտեցել ու ագրեսիվ վարքագիծ դրսեւորելով՝ պահանջել է դադարեցնել տեսանկարահանումը։ Այս արարքի համար Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Հայկ Հունանյանին պատժեց 700 հազար դրամ տուգանքի չափով։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930