Սոչիում անցկացված սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց հինգ մեդալ: Աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացան Տիգրան Կիրակոսյանը (մարտական սամբո) եւ Գրիգոր Մխիթարյանը (մարզական սամբո):
Վաչիկ Վարդանյանը դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Մաքսիմ Մանուկյանն ու Արսեն Խանջյանը տուն վերադարձան բրոնզե մրցանակով:
Ոչ պաշտոնական թիմային հաշվարկով Հայաստանը երրորդ երկիրն է աշխարհում, որն իրենից առաջ է թողել միայն Ռուսաստանին եւ Բելառուսին:
Այս տարի աշխարհի առաջնությանը մասնակցել է 93 երկրի շուրջ հազար սամբիստ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ