Բաղրամյան պողոտայում, որի մի երթեւեկելի հատվածն այսօր փակել են դասադուլավորները, հրմշտող տեղի ունեցավ նրանց եւ ոստիկանների միջեւ:
Վալերի Օսիպյանը նրանց ժամանակ էր տվել՝ պողոտան ազատելու համար, սակայն իրավիճակը շարունակվեց լարված մնալ. ուսանողները հրաժարվեցին հեռանալ:
Ոստիկաններն ուժով ուսանողներին դեպի մայթ հրեցին, տեւական ժամանակ՝ հրմշտոցը շարունակվում էր: Ժամանել են նաեւ «կարմիր բերետավորները»:
Հիշեցնենք, որ ուսանողները բողոքում են տարկետման իրավունքը սահմանափակող ՊՆ օրինագծի դեմ, որն այսօր ԱԺ-ն ընդունեց:
Ուսանողները քիչ առաջ հայտարարեցին, որ իրենց նպատակը բռնությունը չէ, եւ սկսեցին տեղաշարժվել դեպի մայթեզր:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ