Կալիֆորնիայի հյուսիսում Ռանչո Թեհամայում տղամարդը կրակ է բացել տարբեր վայրերում, այդ թվում՝ տարրական դպրոցում, գրում է Associated Press-ը
Վերջին տեղեկություններով՝ զոհվել է 4 , վիրավորվել առնվազն 7 մարդ: Հիվանդանոց է տեղափոխվել առնվազն 3 երեխա:
Հանցագործը, որի անունը չի հաղորդվում, սպանվել է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից: Նրա մոտ հայտնաբերվել է երկու ատրճանակ և կիսաավտոմատ զենք:
Նախնական տվյալներով՝ տղամարդը վեճ է սկսել իր տան դիմաց և սպանել երկու հարևաններին: Դրանից հետո, հարևաններից մեկի խոսքով, վերցրել է ուրիշի մեքենան և հեռացել, որից հետո կրակ է բացել տարբեր վայրերում:
Ոստիկանության տվյալներով՝ իր զոհերին նա ընտրել է պատահականության սկզբունքով, օրինակ, նա վիրավորել է մեքենայով գնացող մի կնոջ և երեխայի:
Ընդհանուր առմամբ իրավապահներն աշխատում են հանցանքի 7 տարբեր վայրերում: Չի բացառվում, որ տուժածների թիվը կարող է ավելանալ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ