Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Արդեն լկտիանում են». Ոստիկանությունը դասադուլավորներին 5 րոպե ժամանակ տվեց (ֆոտոշարք)

Նոյեմբեր 15,2017 11:50

Տարկետման իրավունքը սահմանափակող ՊՆ օրինագծի (որն այսօր ԱԺ-ն ընդունեց) դեմ բողոքող ուսանողներն այսօր որոշեցին ի վերջո բացել Դեմիրճյան փողոցը եւ շարժվել դեպի ԱԺ գլխավոր մուտքի մոտ:

Նրանք փակեցին նաեւ Բաղրամյան պողոտայի երթեւեկելի մասը: Պողոտան այժմ միակողմանի է երթեւեկելի, իսկ ոստիկանությունն ավելացրեց ծառայողների թիվը:

Ոստիկանների եւ ուսանողների միջեւ հրմշտոց տեղի ունեցավ: «Մի րոպե՜…Եթե բրդելու խնդիր լիներ, 2 րոպեում Ձեզ կարգի կհրավիրեինք»,-դասադուլավորներին ասաց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Նա ուսանողներին կոչ արեց տեղափոխվել մայթեզր, այլապես բոլորին կարգի կհրավիրեն: «Մենք հասկանում ենք ձեր խնդիրը, բայց դուք չարաշահում եք….ձեր արարքը տանում է ոստիկանության հետ բախման եւ հրահրում եք….մենք տեւական ժամանակ հանդուրժել ենք, իսկ դուք հավաքների մասին օրենքը յոթ օր շարունակ խախտել եք՝ երթեր եք արել առանց թույլտվության»,-ասաց նա ուսանողներին:

Լրագրողների հետ զրույցում էլ Օսիպյանը նշեց, որ ուսանողներն արդեն լկտիանում են եւ սահմանափակում մյուս քաղաքացիների ազատ տեղաշարժը, խոչընդոտում երթեւեկությանը:

Ոստիկանությունը ցուցարարներին հինգ րոպե ժամանակ տվեց պողոտան ազատելու, այլապես օրենքով նախատեսված գործողությունների կդիմեն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930