Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ժողովո՛ւրդ, մինչեւ հիմա տարկետումը կար, բայց գիտություն չկա». Անահիտ Բախշյան

Նոյեմբեր 15,2017 11:46

Կրթության եւ գիտության փորձագետ Անահիտ Բախշյանը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծին բացասական չի վերաբերվում:

«Ես օրենքի գաղափարախոսության, տրամաբանությանը եւ այն քայլերին, որոնք ապահովելու են երիտասարդի ծառայության տեսակն ընտրելու ճկունությունը, կողմնակից եմ»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Անահիտ Բախշյանը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

Տիկին Բախշյանին հետաքրքրում է՝ արդյոք բոլորը ուշադիր կարդացե՞լ են օրենքի նախագիծը, գիտե՞ն՝ ծառայության գնալու քանի տարբերակ է առաջարկվում.

«Եթե 96-97-ին, երբ նույն շարժումը կար, այն ժամանակ օրենքն անցներ, այսօր ավելորդ ժամանակ չէինք կորցնի սրա վրա: Յուրաքանչյուր տղա պետք է ծառայի, հետո իր կյանքի ընթացքը որոշի: Ասում են՝ այս օրենքով գիտությունը կտուժի, ժողովո՛ւրդ, մինչեւ հիմա տարկետումը կար, բայց գիտություն չկա: Դե ասեք, ինչո՞ւ գիտությունը չի զարգանում, որովհետեւ դա կախված չէ նրանից, թե տղան դպրոցից հետո ծառայում է, հետո՞ է սովորում, թե՞ սովորում է, հետո է ծառայում: Գիտության նկատմամբ կա չափազանց անհարգալից եւ նվաստացնող ֆինանսավորում մեր կառավարության կողմից, գիտությունն արժեւորված չէ»:

Նա անդրադարձավ նաեւ «Կրթության զարգացման 2003-2030 թվականի պետական օրենքի նախագծին» եւ ասաց, որ այդ նախագծում ոչ մի խոսք չկա թե ռազմական կրթությունը երկրում ինչպես պետք է զարգանա. «Այստեղ պետք է տարբեր տեսակի ընտրությունների մասին ամրագրվեր, ցույց տրվեր, թե տղաներն ինչպես կարող են բակալավրից հետո սպայական կոչում ստանան, ազգ-բանակ գաղափարը ես այստեղ պետք է տեսնեի, բայց չտեսա: Ազգ-բանակ գաղափարը հակադրել կրթություն-բանակ, պետության պաշտպանություն, ստացվում է սա, փոխանակ համագործակցություն լինի, բոլոր բուհերը ՊՆ-ի հետ իրար գլուխ գան, տեսնեն՝ ինչպես կազմակերպեն կրթության ձեւերը, գրել են միայն, բայց ոնց, ինչպես, երբ, ինչ մեխանիզմներով, սա բլեֆ է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930