Հայաստանի ներսում փաստորեն ուսանողների շարժումը կառավարողներ այդպես էլ չգտնվեցին, հիմա ավելի գլոբալ փնտրտուք է սկսվել: Սկզբում մամուլը գրում էր, որ ուսանողներին իշխանական ինտրիգների շրջանակներում օգտագործում են Վիգեն Սարգսյանի դիրքերը թուլացնելու համար՝ օրինակ նրանք կառավարվում են Բ26-ից եւ այլն: Հիմա հանրապետականներն ասում են, որ նրանց օգտագործում են Հայաստանի անվտանգությունը թուլացնելու համար, եւ կառավարողները ոչ թե Հայաստանում են գտնվում, այլ օվկիանոսից անդին: Իսկ գուցե այլմոլորակայինների մա՞տն է խառը, շարժման առաջնորդներից Դավիթն էլ ծպտյալ մարսաբնա՞կ է:
Ինչպես կհանգուցալուծվի իրավիճակը, դժվար է ասել, թեեւ անցած բոլոր փորձերը հուշում են, որ եթե շարժումը Բ26-ում չի ծնվել, ապա հաջողության շանսեր չունի: Բայց անկախ հանգուցալուծումից, մի բան կարող ենք արձանագրել՝ քաղաքական համակարգը արժանի չէ մեր երիտասարդներին, որոնք ակնհայտորեն գերազանցել են իրենց ավագներին: Սա մի կողմից տխուր արձանագրում է, մյուս կողմից չափազանց հուսադրող, որովհետեւ վաղվա Հայաստանը այս երիտասարդներինն է:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում