Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Առանց գիտական ապահովման պաշտպանական ոլորտ չի լինում»,- կարծում է Արշակ Հովհաննիսյանը. «Հրապարակ»

Նոյեմբեր 15,2017 11:21

Գիտությամբ զբաղվելու ցանկություն ունեցող երիտասարդները կարծում են, որ գիտությամբ պետք է զբաղվել անընդհատ, որպեսզի արդյունքի հասնեն, ընդհատումը վնասաբեր կարող է լինել։

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Արշակ Հովհաննիսյանն էլ նոր է վերադարձել ՌԴ-ից, որտեղ միջուկային հետազոտությունների ինստիտուտից հրավիրել էին ուսանելու եւ աշխատելու։ Մեկ տարի մնալուց հետո վերադարձել է եւ հիմա պատրաստվում է հրատարակել իր մեկ տարվա աշխատանքի արդյունքը։ «Նախ՝ հարցն ի սկզբանե սխալ է դրվում, եթե գիտականորեն ձեւակերպենք, գծային կապ էստեղ ուղղակի գոյություն չունի։ Պարզապես էստեղ փորձ է արվում մի ոլորտի հաշվին լուծել մյուս ոլորտի խնդիրները։ Իրականում տարկետման փաստացի վերացմամբ հետեւյալ խնդիրն է առաջանում, որ երիտասարդ կադրերն ուղղակի ստիպված վերանալու են։ Այսօրվա դրությամբ մենք ֆիզիկայի, քիմիայի ու գրեթե բոլոր բնագիտական թեւի ֆակուլտետներում ունենք կադրերի պրոբլեմ, հատկապես, որ ուսանողների քանակն էլ շատ ցածր է։ Եվ տարկետման փաստացի վերացմամբ մենք հասնելու ենք նրան, որ մասնագետներ, կադրեր չեն լինելու, որ աշխատեն բուն գիտության ոլորտում։ Մենք ունենք մեր ռեսուրսներն օպտիմալ բաշխելու խնդիր։ Ու եթե պիտակավորում ենք էն մարդկանց, որոնք բռնում են գիտության ուղին՝ ասելով, թե դուք բռնել եք գիտության ուղին, որ բանակից խուսափեք, դրանով ի սկզբանե արդեն հարվածում ենք գիտությանն ու նաեւ պաշտպանական ոլորտին, որովհետեւ առանց գիտական ապահովման պաշտպանական ոլորտ չի լինում»,- կարծում է Արշակ Հովհաննիսյանը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930